Մեզ ոչ ոք չի բարիշացրել. Բաղդասարյանը՝ իր ու Ծառուկյանի հարաբերություններից /վիդեո/
՛՛Մեզ ոչ ոք չի բարիշացրել, ոչ էլ պատրեազմի մեջ ենք եղել՛՛,-ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ճիշտ են լուրերը, որ իրեն ու ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանին հաշտեցրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
՛՛Խոսակացություն է եղել, անցել գնացել է, դրանից եհտո հանդիպել ենք, խոսել ենք՛՛,-հավելեց նա՝ հիշեցնելով, որ իրենք երկու քաղաքական ուժերի ղեկավարներ են, որոնք ժամանակին կոալիցիոն գործընկերներ են եղել:
՛՛Անգամ իրար հետ աղ ու հաց ենք կիսել, ինչ ասվել է, անցել գնացել է՛՛:
Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանի հակամարտությունը կապված էր Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, որի նախագահը Բաղդասարյանն է: