21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քոչարյանի վերադարձը չի բացառում /վիդեո/

”Ամեն մի երկրի նախկին նախագահ, լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, տարիներ անց Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող գործընթացների շուրջ ունենալ իր տեսակետը, պետք է դրանց վերաբերենք ըմբռնումով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու կառավարության հեռակա բանավեճի ու երկորդր նախագահի վերադարձի հնարավորության մասին:

Բաղդասարյանը Քոչարյանի հայտարարությունները բաժանում է բովանդակային ու քաղաքական մասերի: Ըստ նրա՝ բովնադակային մասին արդեն պատասխանել է կառավարությունը, իսկ այդ հայտարարություններից հասարակությունը պետք է իր եզրակացուըթյուններն անի: 

Նա չբացառեց, որ երկրորդ նախագահը կարող է վերադառնալ քաղաքականություն, սակայն կարծում է, որ դա պետք է հենց Քոչարյանից ճշտել: 

՛՛Կան քաղաքական միավորներ, որոնց հետ ունեցել է և ունի մասնավոր քաղաքական կապեր Ռոբերտ Քոչարյանը, դա ԲՀԿ-ն է, ՀՅԴ-ն է՛՛,-հավելեց նա: 

ՕԵԿ ղեկավարը իր դիտարկումները ներկայացրեց նաև քաղաքական դաշտի առկա իրավիճակի մասին: 

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ