22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ուր ենք մենք գնում՛՛. պարզելու է ԱԱԽ-ը

՛՛2013-ը արդյունավետ գործունեության տարի էր Ազգային անվտանգության խորհրդի համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ անցյալ տարվա ընթացքում ԱԱԽ-ում նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկվել են, ընդունվել են:

Ապա Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ կարևորագուն խնդիրներ են քննարկելու ու իրագործելու այս, որոնք հուզում են հասարակությանը:

Հայաստանում ներդրվելու է այլընտրանքային պատիժների ռազմավարություն, որն ուղղված է լինելու նվազ վտանգ ներկայացնող արարաքների ապաքրեականացմանը: ՛՛Ազատազրկումը միշտ չէ, որ լավագույն միջոցն է՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքերում անձը չի կարող հատել երկրի պետական սահմանը, բայց չի գտնվի ուղղիչ հաստատություններում:

Այս տարի քննարկվելու է ՀՀ-ի բնական պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը: ՛՛ՀՀ-ը հարուստ է բնական պաշարներով ու մտադիր ենք քննարկել կառավարման ազգային ռազմավարությունը՛՛: ԱԱԽ քարտուղարը նկատեց, որ շատ է խոսվում մեր երկրում առկա արտագաղթի մասին, որ ահռելի չափերի է հասել, և նախատեսվում է  հաստատել ժողովրդագրական անվտանգության ռազմավարությունը, որ գալու է  պատասխանելու այս ոլորտում կուտակված հարցերին:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ ՛՛Ուր ենք մենք գնում, բավական արտահոքս է եղել 90-ականներից սկսած, ինչպես են հաշվառել, ինչպես ենք մտադիր պայքարել, առկա խնդիրները վերացնել, ինչ ռեֆորմներ պետք է իրականացնել ու ինչ գումարներ ծախսել: Այս հարցերի պատասխանները պետք է ունենանք՛՛,-ասաց նա:

Ստեղծվելու է նաև հոգևոր անվտանգության հայեցակարգ, որը պիտի պատասխանի աղանավորական շարժումների պատճառով առաջացած իրավիճակին: ՛՛Այսօր խոսում են, որ Հայաստանում կան բազմաթիվ աղանդները, եթե մեկը խոսում է, մյուսը միջազգային կամակերպություններում հարց է բարձրացնում, որ իրավունք են խախտում, մենք պետք է ունենանք այս ամենի տեսլականը՛՛:

Վերջին փաստաթուղթը երկրի կենսաբանական անվտանգությանն է վերաբերում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ