16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հարսնաքարի գործով դատական նիստում . պաշտպան Թովմասյանին դեպք է պատահել/լրացված/

Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Հարսնաքարի դատավարության գործով անորոշ ժամանակով հայտարարեց ընդմիջում: Պաշտպան Լուսինե Թովմասայնը դատարանին խնդրել է ուշ սկսել դատական նիստը, քանի որ զբաղվածության պատճառով չի կարող նախատեսված ժամկետում հասնել: Այժմ ընդմիջում է:

Նշենք, որ դատաքննությունը հասել է ռեպլիկների փուլին, ինչպես նաեւ իրենց վերջին խոսքը պիտի ասեն ամբաստանյալները:

14:45 դատավորը 5 րոպե ընդմիջումից հետո վերսկսելով նիստը հայտարարեց, որ Թովմասյանը դատաևրանի գրասենյակին լրացուցիչ տեղեկացրել է, որ դեպք է պատահել և չի կարող մասնակցել դատական նիստին:

Ի՞նչ է պատահել պաշտպանը չէր մանրամասնել, նշելով որ այդ մասին կասի հաջորդ դատական նիստում: Դատավորը հայտարարեց, որ դատավարության սա այն փուլն է, որ պիտի լսի անբաստանյալների վերջին  խոսքը և մտնի խորհրդակցական սենյակ , ինչը երկար ժամանակ է պահանջելու և հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 20-ին :

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ