19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր քաղաքացիական շարժում՝ ընդդեմ ապօրինի շինարարության

Ընդդեմ ապօրինի շնարարության ստեղծվել է քաղաքացիական-հասարակական նոր շարժում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարժման անդամները ներկայացրեցին շարժման ստեղծման նպատակն ու իրենց անելիքները:

“Ընդդեմ ապօրինի շինարարության” շարժման անդամ Վարդան Գերավետյանի տեղեկացրեց , որ  իրենք արդեն երկար ժամանակ է պայքարում են քաղաքի տարբեր հատվածներում իրականացվող ապօրինի շինարարության դեմ: Նա նշեց, որ ինքը միշտ էլ կողմ է եղել նախաձեռնություն ստեղծելուն և համախմբվելուն:

Շարժման անդամ Անի Նաղդալյանի խոսքով՝ նախաձեռնությունն ստեղծվել է, քանի որ կառուցապատման խնդիրը օրհասական պահի է հասել:

“Մենք հասկացել ենք, որ այլևս անհրաժեշտություն չկա դիմել դատարաններին, որպեսզի հասկանանք իականացվող շինարարությունը համապատասխանո՞ւմ է շինարարական նորմերին, թե՞ ոչ: Մեր քաղաքացիների մեծ մասը նման խնդրի առաջ է կանգնած: Եթե մայրաքաղաքում երկրաշարժ լինի, ոչ մի տեսակ օգնություն հնարավոր չի լինի ցուցաբերել քաղաքացիներին”,- ասաց Անի Նաղդալյանը:

Այս պահին շարժմանը միացել են Կոմիտաս 5-ի, Հյուսիսային պողոտայի, Տերյան 23-ի, Տերյան 25-ի, Թումանյան, Սայաթ-Նովա 10, 12 հասցեների բնակիչները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ