28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանն ու գեներալ Մանվելը այցելել են Եռաբլուր /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների եւ բազմաթիվ երկրապահների հետ միասին ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը: […]

Երազում է Ամանորի գիշերը հաց չմուրալու մասին/վիդեո/

Փղախտով հիվանդ Աշոտը ոչ ոք չունի: Մանկատան նախկին սանը դեռ լավատես է: Նա ժողովրդին ցանկանում է լավատեսություն.”Քանի որ ժողովուրդը կորցրել է հավատը: Ես օրինակ հեռանկար չունեմ ապրելու, ամեն վարկյան կարող եմ մահանալ, բայց քանի որ ժողովուրդն էլ չունի այդ հեռանկարը, ուրեմն հուսահատվում է: Իսկ հուսահատությունը տանում է ինքնասպանության: Դրա համար մարդիկ այդքան չարացած են”,-Henaran.am-ի թղթակցի […]

Հեղափոխությունը մնաց օձի փորում.2013թ-ը՝ Henaran.am-ի աչքերով

Անցնող Օձի տարին սկսեցինք քաղաքական թոհուբոհով` նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրմամբ: Օձի թույնն էր թերեւս շատ, որ քաղաքական գործիչները չկարողացան զսպել իրենց եւ հունվարի 31-ի երեկոյան մահափորձ կատարվեց ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Հետո պիտի բացահայտվեր, որ մահափորձի պատվիրատուն մեկ ուրիշ թեկնածու է` էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ամեն դեպքում, նախագահական ընտրությունները չհետաձգվեցին եւ 2013թ-ի փետրվարի […]

…որ կրակոցներ չլինեն.սա ցանկացան երկրի նախագահից /ֆոտո, վիդեո/

Տարեմուտի այս օրերին ՀՀ նախագահի նստավայրում՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները հյուրընկալել էին սահմանամերձ մարզերի երեխաների: Ուրախ հանդես, տոնական սեղաններ, նվերներ, սակայն երեխաների ցանկությունը երկրի նախագահն մեկն էր՝ այնպես անել, որ իրենց գյուղում չկրակեն: Ասենք նախագահն էլ էր հարցուփորձ անում, պարզում, թե կրակում են արդյո՞ք գյուղում: Հայաստանի նախագահը հավաստիացրեց փոքրիկներին, որ ամեն ինչ անելու է երկրում […]

Ալեքսանյանը Հեղինե Բիշարյանին խոստացավ /վիդեո/

Որտեղ է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նշելու ամանորը: Ընտանիքի հետ Ծաղկաձորում է  լինելու, Henaran.am-ի հարցին պատասխանեց Ալեքսանյանը : Ինչ է նվիրելու կնոջը, հարցրինք, ”ես նվեր եմ էլի, ինձնից թանկարժեք նվեր”,-ասաց: Զրույցին միջամտեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:  Շարունակությունը` տեսանյութում:

«Առավել երանելի է տալը, քան առնելը» /ֆոտո/

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը արդեն 3-րդ տարին  Ամանորի և Սբ Ծննդյան տոներին ընդառաջ`կազմակերպեց <<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>> բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում օգնեց շուրջ 60, իսկ ողջ տարվա ընթացքում` 70 և ավել կարիքավոր ընտանիքների: Շուրջ մեկ ամիս երիտասարդաց միության անդամների ջանքերով ծրագիրը իրագործվեց ողջ քաղաքում` ընդգրկելով նաև հարևան Շահումյան […]

Արգամիչի համար տարին բեղմնավոր էր. թոռնիկներ է ունեցել /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013թվականը բեղմնավոր է համարում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ անձամբ իր համար: Մասնավորապես նա թոռնիկներ է ունեցել: Կարծում է՝ 2014թ-ին էլ ավելի մեծ ու լավ ձեռքբերումներ կլինեն: Իսկ Հայաստան աշխարհին նա սեր, խաղաղություն  է մաղթում: Հովիկ Աբրահամյանի բարեմաղթանքները` տեսանյութում:   Ներկայացնում ենք ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը. “Սիրելի՛ հայրենակիցներ Ավարտվում է 2013 […]

2014-ը խաղաղություն եւ բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը. Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի […]

Ազգային ժողովի խոսնակը Վայոց ձորի զորամասերում էր /ֆոտո/

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց ձորի մարզի ՀՀ մարտական հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: Աժ  նախագահին  ուղեկցում էին  ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը,  Վայոց Ձորի մարզպետ Էդվարդ Ղազարյանը, բարձրաստիճան զինվորականներ: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, ծառայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի