24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ մերն իմ եթալու խաթեր մեռավ…ազատամարտիկից 3000 դոլար են ուզում թոշակ նշանակելու համար

Օրերս Henaran.am-ի խմբագրություն դիմած ազատամարտիկը բողոքում է` թոշակ չեն տալիս: ”Ասում են` փող տվեք, 3000 դոլար են ուզում”,-պատմեց արցախյան հերոսամարտի մասնակիցը: Նա չնշեց, թե կոնկրետ որ մարմինն է այդքան գումար պահանջել: ”Այնտեղ են ուզել, որտեղ թոշակ են նշանակում”,-ասաց: Վերջինս վաճառական է, Վերնիսաժում զարդեր է վաճառում` ”օրվա հացի փող է առնում”: Ազատամարտիկը մեզ պատմեց, որ ծնողները […]

Րաֆֆին հիվա՞նդ է

Շրջանառվող տեղեկատվության համաձայն` Րաֆֆի Հովհաննիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա պատրաստվում է “Ժառանգության” նախագահի իր կարգավիճակը հանձնել Արմեն Մարտիրոսյանին և ընտանիքով մեկնել Ամերիկա, որտեղ նաև բուժման կուրս կանցնի: Այս տեղեկատվությունը հստակեցնելու համար Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Արմեն Մարտիրոսյանի հետ: “Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Հայաստանում և որևէ տեղ չի պատրաստվում մեկնել: Ինչ վերաբերվում է իմ նախագահ դառնալուն, […]

15-ամյա Վահագնին կացնահարած Արթուրի հետքերով

1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր […]

Կհանդիպե՞ն. վարչապետը սպասողական է

Henaran.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմը սպասում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալուն: Սա է պատճառը, որ վարչապետի գրասենյակը չի պատասխանում էքս-նախագահի միմյանց հաջորդող հայտարարություններին: Ի դեպ, մեր աղբյուրները չեն բացառում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը` ոչ պաշտոնական ձեւաչափով: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանն այս պահին արձակուրդում է, կվերադառնա հունվարի 18-ին:

Մոտ հազար երեխա վարակվել է աղեստամոքսային վիրուսով

Ճապոնական Համամացու քաղաքում մոտ 1 000 երեխա վարակվել է աղեստամոքսային վիրուսով: 14 դպրոցների 905 երեխա եւ 41 ուսուցիչ չեն կարողացել հիվանդության պատճառով դուրս գալ տնից, գրում է РИА Новости-ն: Քաղաքի դպրոցներում կարանտին է հայտարարվել, մեծամասշտաբ հակավիրուսային ծրագիր է իրականացվում:

Մեյդան բերողները կդառնան` մեյդանի առաջին ոտնատակ ընկնողները/վիդեո/

Ազատամարտիկները բոլորից լավ են ճանաչում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Նրանք միասին ճանապարհ են անցել: Նրանք  միշտ պատրաստ են կյանքը նվիրելու իրենց համոզմունքներին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կրկին ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը: “Բիրտ եղանակով խլելով հայոց պետականության վերին էշելոնը` բոլոր երեք իշխանությունները այսօր մեզ […]

Անվճար բուժօգնության ակցիաներից 2013թ.-ին ավելի քան 8000 քաղաքացի է օգտվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր  բնակիչներ: Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում <<Ձեզ համար կանայք>> խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել […]

Զատիկյանը հերքեց

Քաղաքացիական  ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դեմ ոստիկանությունը` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ներկայացրել է վարչական պատասխանատվության հայց: Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` դատարանում սույն գործով նիստ է նշանակված եղել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Զատիկյանը նկատեց, որ ինքը այդ մասին չի ծանուցվել.”Ես ուրիշ անգամ էլ եմ բերման ենթարկված եղել, ոստիկանների հետ խնդիրներ ունեցել եմ: Հիմա չգիտեմ խոսքը որ դեպքին […]

Ռոբերտ Քոչարյանը հետեւե՞լ է Արմեն Մովսիսյանի խորհրդին

Լրագրող Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում ենթադրել է, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է հետեւել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խորհրդին: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե Սովետի ժամանակ գյուղացիները սուրճը դնում էին գազին, եփում, հետո նոր գնում էին գոմ: ‘’Իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում գոմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի