17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆինանսների նախարարի նոր տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Արմեն Հայրապետյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ

Կրթություն
1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1994-1998 թթ. – ՛՛Հայխնայբանկի՛՛ Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ

1998-1999 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ

1999-2000 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ

2000-2002 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ

2002-2008 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

2008-2014 թ. – ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:  Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Վերապատրաստվել է Ուզբեկստանում՝ ՛՛Տնտեսական միջավայրի  կարգավորման մեթոդները՛՛, ՌԴ-ում (Մոսկվա)` ՛՛Տնտեսական և էկոլոգիական քաղաքականության գնահատման մեթոդները՛՛, Շվեդիայում (Գավլե)` ՛՛Հողերի և հարկման  գնահատում՛՛, Գերմանիայում (Բեռլին)`  ՛՛Մակրոտնտեսական կանխատեսում և բյուջետային պլանավորում՛՛, Ավստրիայում (Վիեննա)` ՛՛Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն՛՛, Ճապոնիայում՝ ՛՛Տնտեսական զարգացման քաղաքականություն:

՛՛Կայուն աճի ռազմավարություններ՛՛, Վիեննայի Միացյալ ինստիտուտում՝ ՛՛Մակրոտնտեսական կառավարումը և ֆինանսական հատվածի հիմնահարցերը ճգնաժամերի ընթացքում՛՛, Երևանում՝  ՛՛Նախագծերի կառավարումը ձեռնարկությունում՛՛, Արժույթի միջազգային հիմնադրամում՝ ՛՛Ֆինանսական կայունությանը միտված տնտեսական քաղաքականություն՛՛ (Սեուլ),՛՛Մակրոտնտեսական ախտորոշում՛՛ (Վաշինգտոն), ՛՛Միջնաժամկետ բյուջետային շրջանակներ, հարկաբյուջետային ազդակներ և  քննարկումների տարբերակներ  հարկաբյուջետային կայունությունն ապահովելու համար» (Վիեննա) թեմաներով:

 

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ