17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վազաշեն – Պառավաքար ճանապարհը պատրաստ կլինի մինչև ամառ

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն – Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար գումար հատկացնել: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ  շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման համար կպահանջվի 535 700.0 հազար դրամ, այդ թվում առաջին եռամսյակում 262500 հազար դրամ, երկրորդ եռամսյակում՝ 246400.0 հազար դրամ և երրորդ եռամյսակում՝ 26760 հազար դրամ:    

Ելնելով վերոհիշյալ ճանապարհահատվածի կառուցման հրատապությունից որոշման նախագծով առաջարկվում է վերաբաշխման միջոցով ԲԸԱՀ ընթացակարգով գնումն իրականացնելու համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով  հատկացնել 520000.0 հազար դրամ, 10500.0 հազար դրամը՝ նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների համար, իսկ 5200.0 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման համար, քանի որ մրցույթի այլ ձևի կիրառումը չի կարող ապահովել ճանապարհի տվյալ հատվածքում անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը:

Բացի այդ, մրցութային այլ ընթացակարգի կիրառումը պահանջում է  տևական ժամանակ, որի ընթացքում նշված ժամանակահատվածում երթևեկության անվտանգ կազմակերպումը դառնում է  անհնար:

Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի մինչեւ ամառ: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ