21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանապետ-վարչապետ հարցուպատասխանը՝ պատգամավորների մասին

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նկատեց, որ պատգամավորները Ազգային ժողովում մշտապես բարձրացնում են արագաչափերի խնդիրը, և հարցրեց, թե ինչ վիճակում են գտնվում ճանապարհային այդ սարքերը:

Գասպարյանը տեղյակ է, որ Երևանում արդեն ավարտել են տեղադրման աշխատանքները, մարզերում շարունակում է:  Պատգամավորները նշել էին, որ Բավրայի մոտ արագությունը թույլատրված է սահմանել մինչև քսան կմ: Սրա վերաբերյալ ոստիկանապետը նշեց, որ դա օրենքին համապատասխան է:

Ինչ վերաբերում է պատգամավորների մատնանշած մյուս հատվածներին, որտեղ արագությունը թույլատրված է մինչև 40 կմ/ժամ, ապա ըստ ոստիկանապետի՝ դա կիրառվում է դպրոցների մոտ , ինչը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

՛՛98 նշաններ ենք փոխել ու հիմա քննարկում ենք, որ այդ սարքավորումները, որոնք դրված են Բաղրամյանի վրա և այլն, որպեսզի երեկոյան ժամերին վերափոխվեն ու արագությունը բարձրացվի: Ժամը վեցից հետո դպրոցների մոտ թույլատրված արագությունն ավելի կմեծանա՛՛,-տեղեկացրեց Գասպարյանը:

Երբ վարչապետը խնդրեց ավելի լավ զբաղվել իրազեկությամբ, ոստիկանապետն արձագանքեց, որ իրենց մշտապես տեղեկություն տալիս են: ՛՛Ամեն դեպքում պատգամավորները բարձրացնում են այդ հարցը՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:

՛՛Լավագույն տարբերակը երթևեկությունը չխախտելն է՛՛,-արձագանեց Գասպարյանը:

՛՛Բնական է՛՛,-ժպտաց վարչապետը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ