13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Անհրաժեշտության դեպքում մեզ այլ բան չի մնում, քան հակառակորդին պատժել. ՊՆ

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանում:

՛՛Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի իրականացրած դիվերսիոն գործողություներից հետո լարվածություն էր տիրում շփման գծում, կրակոցների քանակը գրեթե 5-6 անգամ ավելացել էր՛՛,-ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ապա հավելեց. ՛՛Դա առաջին հերթին կապված էր նրա հետ, որ հակառակորդը մտավախություն ուներ, որ մենք պետք է պատասխանեինք՝ չհասկանալով այն, որ դիրքում մեր զինծառայողները՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ արդեն պատասխան էին տվել, և հակառակորդը հետ էր շպրտվել մեր դիրքերից՛՛:

Նախարարի խոսքով՝ լարվածությունը արտահայտվում էր կրակոցներով, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ. ՛՛Իրողությունը վերահսկվում է մեր կողմից, որևիցե մտավախություն չկա, անհրաժեշտության դեպքում մեզ այլ բան չի մնում, քան հակառակորդին պատժել՛՛,-ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ դեռևս 2010 թվականին իր և ՌԴ ՊՆ-ի կողմից ստորագրված համաձայնագրի շնորհիվ նոր որակի բարձրացան ՀՀ-ի անվտանգության պաշտպանության խնդիրները. ՛՛Նոր պայմանավորվածություները, եթե ես կոնկրետ անուններ չտամ, վերաբերում են հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերմանը, ինչպես նաև այնպիսի համակարգերի, ինչպիսիք են կապի և ավտոմատ կառավարման համակարգը, հակաօդային պաշտպանության կարողությունների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդլայնում, որը թույլ է տալու մեզ ոչ միայն պաշտպանվել, այլև անհրաժեշտության դեպքում կանխարգելել՛՛,-ասաց ՊՆ-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ