17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորում 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով. Հայկական ժամանակ

Քաղաքի մեծ մասում չկա գազ, էլէներգիան հաճախակի անջատվում է, խմելու ջուրը սառչել է, դպրոցներում դասերը դադարեցվել են, հիվանդանոցներում ընդունում են միայն անհետաձգելի խնդիրներով հիվանդներին, ծննդատներում ցուրտ է, հացի մատակարարման ընդհատումներ են արձանագրվել…։ 
Սա հատված չէ որևէ արտակարգ իրավիճակում հայտնված մի հեռավոր քաղաքի մասին միջազգային հեղինակավոր հեռուստաալիքի ռեպորտաժից։ Սա Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում ստեղծված իրավիճակի համառոտ նկարագրությունն է։ Այնտեղ, իրոք, վիճակը ծանր է։

Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Եվ այս ամենը դեռ բավարար չէ, Վանաձորում հաստատվել է անսովոր ցուրտ եղանակ։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։

Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։ Մարդիկ խուճապահար սկսել են դատարկել նաև խանութները։

Մանրամասները՝ ՛՛Հայկական ժամանակի՛՛ այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ