24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նույն Գագիկնա էլի… ազատամարտիկները բոյկոտում են /վիդեո/

Ազատամարտիկների ռազմադաշտային միության նախագահ Սուրեն Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չնայած ազատամարտիկները ողջունում են հունվարի 18-ին 4 խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը, որը միտված է ոչ ասելու պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքին, բայց չեն միանա հանրահավաքին: “Մենք չենք միանալու այդ նախաձեռնությանը , որովհետև մենք այսպես ասած ածանցյալ միջոցառումներին չենք մասնակցելու”,-ասաց Սուրեն Սարգսյանը: […]

11 երեխա և մեկ չափահաս կին տառապում են. վարակ Գյումրիում

“Շիրակ կենտրոնի” աշխաակիցները երկու օր առաջ,  վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարցնեն կիսափլված, կոմունալ բոլոր […]

Փորձել են գողանալ Ֆրեյդի մասունքները

Լոնդոնի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, ովքեր փորձել են գողանալ Զիգմունդ Ֆրեյդի մասունքները: Հանցագործությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 1-ին, գրում է INTERFAX.RU-ն: Ոստիկանությունից նշել են, որ գողության փորձի հետեւանքով լրջորեն վնասվել է հին հունական սափորը, որտեղ պահվում էին Ֆրեյդի եւ նրա կնոջ` Մարթայի մասունքները: Միջադեպից հետո սափորն այլ վայր են տեղափոխել:

Անօթևանները ու ժամանակավոր կացարանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում համապատասխան հետևողական աշխատանքներ են տարվել մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շարունակականությունն ապահովելու  ուղղությամբ: 2011 թվականի տարեվերջին ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում […]

Առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի  տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  […]

Ներքին կարգերը պետք է դարձնել ավելի ուսանողակենտրոն. Արմեն Աշոտյան

 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ  […]

Միքայել Մինասյանին է փոխանցել

Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ: Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:   Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ  ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:  

Բանդայի դատավարությունը կշարունակվի փետրվարին

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր հունվարի 15-ին սկսեց  Բանդայի հայտնի գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ մինչ այս գործը դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում էր, սակայն վերջինս անցած տարի նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս դատարանից էլ Մակյանը տեղափոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան: Մակյանը տեղեկցարեց, որ ծանոթ է […]

Չելյաբինսկի բնակիչը վերադարձրել է պատահաբար իր հաշվին փոխանցված 10 տրիլիոն ռուբլին

Ռուսական բանկերից մեկը բատահաբար Չելյաբինսկի քաղաքացի Թիմուր Ֆատկուլլինի հաշվին է փոխանցել 10 տրիլիոն ռուբլի, գրում է Газета.Ru-ն: Տեսնելով իր հաշվի պարունակությունը` երիտասարդն ապշել է, սակայն ոչ թե ծախսել է գումարը, այլ տեղեկացրել է բանկին: Բանկը, հասկանալով սխալը, փորձում է ուղղել այն, այժմ երիտասարդի բանկային հաշիվը ժամանակավորապես փակված է:

Ո՞վ է էֆթանազիայի իրավունք տվել

  “Էֆթանազիան առնչվում է մարդու տառապանքի եւ սիրո հետ: Տվյալ միջամտությունը, եթե չասենք մերժելի է, ապա ողջունելի չէ: Ֆանտազիան կեղծավորություն եմ բնութագրում սոցիալական արդարության նկատմամբ, նույնը կարելի է կիրառել, ասենք, փողոցներում ապրողների նկատմամբ”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատ եպիսոկոպոս Գալստյանը: Նրա խոսքով, պետք է կարեւորել մարդու պատիվն ու արժանապատվությունը, եւ ոչ մեկի տրված չէ իրավունք` պահանջելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի