Գազի կալորիականությունից
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե գազի ցածր կալորիականության մասին բնակիչների անհանգստություն որքանով է տեղին:
Նազարյանը պատասխանեց, որ շատ են բարձրաձայնում այդ հարցը, թե մամուլը, թե տնտեսվարողները, բայց դա կարող է ստուգել միայն մեկ մարմին, որը պարտավոր է ստուգել այն լաբորատորիանները, որոնք գործում են։ ՛՛Դա էկոնոմիկայի նախարությունն է, որն այդ լաբորատորիաների արժանահավատության համար պատասախանատվություն է կրում օրենքով և նույն լաբորատորիաներն ունեն ՛՛Հայռուսագազարդը՛՛, Հրազադանի ՋԷԿ-ը, Արարատ ցեմենտ գործարանը՛՛:
Նազարյանը հավելեց նաև, որ գործարարների միությունում հարց է բարձացրել և նշել է, որ կարող են մի քանի ընկերություններ իրենք ունենան լաբորատորիա։ Նրա խոսքով՝ նման լաբորատորիաններն արժեն 25 հազարից 60 հազար դոլար և եթե տնտեսվարող սուբյեկտները միանան, կարող են գնել նման մեկ լաբորատորիա և ստուգել, թե իրենց տրվող գազի կալորիականությունը ցածր է, թե ոչ:
Ռոբերտ Նազարյանը, սակայն, համոզված է, որ կալորիականությունը համապատասխանում է ցույց տված թվերին: