21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր–Պետրոսյանի ֆենոմենն ու ֆիասկոն /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ՝ Լևոն Տեր Պետրոսյանին: 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: “Երրորդ Հանրապետության որևէ գործչի, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից, չի հաջողվել երկու տասնամյակի ընթացքում դառնալ համազգային երկու հուժկու շարժման առաջնորդ, խորհրդանիշ։ Սակայն նաև որևէ այլ գործչի չի հաջողվել նույնքան “հաջող” մսխել նույն այդ շարժումների պոտենցիալը, զրոյացնել դրանց […]

Կինոռեժիսորին սպանել է հարազատ որդին

Ռիո-դե-Ժանեյրոյի իր սեփական տանը նախօրեին սպանվել է հայտնի կինոռեժիսոր Էդուրադու Կոուտինյոն:  РБК-ի փոխանցմամբ` 80-ամյա ռեժիսորի վրա դանակով հարձակվել է նրա հարազատ որդին, ով հոգեկան հիվանդությամբ է տառապում; Հորը սպանելուց հետո որդին վիրավորել է մորը եւ փորձել ինքնասպան լինել: Մայրը նույնպես ծանր վիճակում է:

Սկսվել է թեկնածուների առաջադրումը. ընտրական կրքեր

Մարտի 9-ին Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի 40 համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ 43 համայնքում էլ ավագանու անդամի ընտրություններ: Երեկվանից՝ փետրվարի 2-ից թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Առաջադրումը կշարունակվի մինչեւ փետրվարի 7-ը: Թեկնածուները կգրանցվեն մինչեւ  փետրվարի 12-ը: Նախընտրական քարոզարշավը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 7-ն է: Նշենք, որ մարտի […]

Անգելա Մերկելը` տարվա կին

Forbes Woman ամսագիրը 2013թ.-ի ամենաազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, գրում է РИАНовости–ն:  Մերկելն արդեն չորրորդ անգամ է գլխավորում “ամենաազդեցիկ կանանց” վարկանիշային աղյուսակը։  Աղյուսակում ընդգրկվել են նաեւ Անջելինա Ջոլին, դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ է մահացել

Պակիստանի Պեշեւար քաղաքում կինոթատրոն է պայթել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել, գրում է Associated Press-ը: Եվս 30 հոգի վնասվածքներ են ստացել: Պայթյունի պատճառը եղել են երկու ռումբերը, որոնք տեղադրված են եղել կինոսրահի նստարաններից մեկի տակ:

Բարձր դասարանցին կրակել է , գերիներ վերցրել, կան զոհեր

Ժամեր առաջ Մոսկվայի համար 263 դպրոց է ներխուժել զինված երիտասարդ ու մտել դասարաններից մեկը, որտեղ 20 աշակերտ է եղել, տեղեկացնում է РИАНовости–ն: Երիտասարդը, ով պարզվել է, բարձր դասարանցիներից է, կրակ է բացել եւ դասարանի աշակերտներին գերի վերցրել: Կրակոցների արդյունքում ուսուցիչը եւ մի ոստիկան են մահացել: Աշակերտին ոստիկանությունը արդեն ձերբակալել է, դեպքի առթիվ քրեական գործ է […]

Ի հակակշիռ սուրբ Վալենտինի

Տյառնընդառաջի տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ”Հավատամք” կենտրոնի կողմից նախաձեռնվել է տասնօրյա միջոցառումների շարք: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեցին Մայր եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, միջոցառումների գեղարվեստական մասի պատասխանատու Արգիշտի Ազիզյանը և երգչուհի Ալլա Լևոնյանը: ”Տյառնընդառաջը հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից մեկն է և նշվում է ամեն տարի փետրվարի […]

Ուկրաինայի ընդդիմությունը իշխանության բացարձակ “թարմացում” է պահանջում /վիդեո/

Ուկրաինայի ընդդիմությունը մտադիր է հասնել երկրի իշխանության բացարձակ “թարմացմանը”, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նրանք նաեւ դեմ են օրերս ընդունված համաներման մասին օրենքին: .”Խորհրդարանում մենք փորձելու ենք հասնել այսպես կովչած համաներման մասին օրենքի վերանայմանը: Այն պետք է չեղյալ համարել եւ ընդունել գերիներին ազատ արձակելու մասին օրենք”,- հայտարարել է “ՈՒԴԱՐ” կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն: Նա ասել է նաեւ, […]

ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշակոթող

      Հունվարի 26-ին Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում 1915թ. Հայոց ցեղասպանության ու Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշակոթող: Մտահաղացումը Վանաձորի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Ռազմիկ Մանդարյանինը, Պողոս Ստեփանյանինը և քանդակագործ Արա Հովհաննիսյանինն է: Սա ԱՍԱԼԱ-ի նահատակ հայորդիների հիշատակն ու ստեղծագործությունները հավերժացնող երկրորդ […]

Ծառուկյանը ԱԺ-ում է՝ ընդդիմություն դառնալու հարցը փակված է /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցում է ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դուրս գալով խմբակցության աշխատասենյակից, նախ լրագրողներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ, ապա նշեց. “Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու, քանի որ մենք անելու ենք համագումար եւ այնտեղ բոլոր հարցերի պատասխանը կտանք: Հարցեր, որոնց պատասխաններին սպասում է եւ հանրությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի