06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անդրանիկ սարկավագի բացահայտումները Սայաթ-Նովա 10-ից. բացառիկ տեսանյութ/վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շինարարության դեմ պայքարը Անդրանիկ սարկավագ Մանուկյանը վերջնականապես հիասթափված է: Արմատներով հայրենի հողից կառչած սասունցին վերջերս հաճախ է մտորում այն թողնելու շուրջ: 

Henaran.am-ի խմբագրությանը դիմած Մանուկյանը մասնավորապես ասաց.

“Որոշ մարդիկ գրեթե  միշտ٫ Աստծուց և բնությունից հեռու٫ մարդկային կյանքը և աշխարհի բնական ընթացքը٫ թե´ իրենց٫ թե´ բոլորի համար٫ դարձնում են քաոս : Նորովի բառերով ասված٫ շոու ծրագիր խաղալով٫ միայն  թե իրենք իրենց լավ զգան, մնացածը՝  ինչ լինում է թող լինի: Վերանում են մարդկային և բնական բոլոր արժեքները:

Ոչ մի պահ ուշադրություն չեն դարձնում անցած գնացած այն արհավիրքներին, որոնց ենթարկվել են٫ թե´ բնության  կողմից٫ թե´ պատմության ընթացքում տեղի ունեցած պատերազմների ժամանակ և թե´ գաղթի ճանապարհներին:

Եվ այս մտածելակերպի տեր մարդիք , որոնք   ղեկավարներ կամ հովիվներ են և ամեն պահ ու ամեն ժամանակ պետք է հոգ տանեն իրենց հոտի համար, ինչի  համար էլ  կանչված են և երդվել  են Աստծո եվ մարդկանց առաջ, չեն դիմանում  այս  աշխարհի աշխարհիկ գայթակղություններին՝ մամոնային, որ չունի չափ ու սահման:

Այս երկու իմաստությունները կորցնելով` կործանվում է մարդկային ամենահետաքրքիր արժեքը, ինչը  վերածում է ամբողջ աշխարհը և´ բնությունը քաոսի: Այս ամենի համար Ավետարանում կա մի շատ իմաստուն դրվագ։ Դարեր շարունակ մարդը մարդու նկատմամբ  անտարբեր է եղել և ցանկացած պահի վարվել է այնպես٫ինչպես իրեն է հարմար եղել ,առանց գիտակցելու կատարած մեղքերի եվ արարքների հետևանքները:

Աստծո որդուն` Քրիստոսին խաչելիս ասում էին. եթե Աստված ես քեզ փրկի, առանց գիտակցելու, որ Քրիստոսն  իր անելիքն ավարտել է և պետք է գնա իր երկնավոր Հոր աջ կողմը։ Քրիստոս պատասխանում է٫թե իրենք չգիտեն٫թե  ինչ են անում:

Եվ այսօր ես հարց եմ տալիս մեզ՝ բոլոր մեղավորներիս. արդյո՞ք մենք գիտենք٫թե  որպես ծնող ինչ ենք անում մեր երեխաների և մեր միջավայրի համար և արդյո՞ք մեր երեխաները մեր կողքին են լինելու։ Իսկ մենք մեր միջավայրում ենք մնում٫ թե հեռանում ենք “:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը մեզ հանձնեց նաև մի տեսանյութ, որը դարձել է հենց նրա հիասթափության պատճառներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ