Զգաց պատերազմի մահաբույրը
Ուսանողական հանրակացարանում ռուս պարեկների հետ կռվի միջադեպը կարող էր այլ ճակատագիր նախապատրաստել “Տիգրան Մեծ” ջոկատի ապագա հրամանատարի համար:
“Ու սովետական, սոցիալիստական հանրապետության միլիցոներների ձեռք ընկնելով կարող էինք հայտնվել ճաղերի հետևում: Դա 1989 թվականն էր ու մենք որոշեցինք գնալ Ղարաբաղ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հիշողություններով կիսվեց գնդապետ Կորյուն Ղումաշյանը:
Ճանապարհը նրանց տարավ Կոռնիձոր, որտեղ արդեն տղաներին դիմավորում է լեգենդար Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը:
Այստեղից սկսվում է ապագա հրամանատարի ճանապարհը: Սկզբում ջոկատը “Արամազդ” անվանվեց, հետո արդեն “Տիգրան Մեծ”:
Պատերազմի մահաբույրը՝ քիմքին զգացած երիտասարդ տղան իրեն պատրաստ զգաց կյանքը հայրենիքին նվիրելու գործում:
“Անգամ Նոր տարվան տուն չգնացինք: Մինչև հիմա ոչ մի տեղ չեմ պատմել՝ գյուղի երեխաների համար Չաուշը Ձմեռ պապ դառավ, գուսան Արտակը՝ Ձյունանուշ”,-պատմեց Կորյուն Ղումաշյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: