14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որ երկրներից են դիմում Հայաստան քաղաքական ապաստանի համար. Ժամանակ

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՛՛Ժամանակի՛՛ հետ զրույցում ասել է, որ նախորդ տարվա ընթացքում 320 մարդ դիմել է Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար, որից 290-ը՝ սիրիացիներ:

Այն հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են հատկապես Հայաստան դիմում քաղաքական ապաստանի համար, որեւէ արտոնություն առաջարկո՞ւմ է Հայաստանը, թե՞ ոչ, Գագիկ Եգանյանը պատասխանեց․ ՛՛Առաջին հերթին դիմում են քաղաքական հալածանքից պաշտպանվելու համար, դա առաջին կարեւոր պատճառն է, իրենց երկրում իրենց հալածում են, դիմում են այլ երկրում քաղաքական ապաստան ստանալու համար՛՛:

Հետաքրքվել են նաեւ, թե հատկապես որ երկրներից են շատ դիմում Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար. ՛՛Անցած տարի Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, աֆրիկյան մի շարք երկրներից՛՛: 

 Մանրամասները՝ ՛՛Ժամանակի՛՛ այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ