13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն իրականացվում էր ՙԷդուարդո Ֆրեյ՚ հիմնադրամի հետ համատեղ: Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 14 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց […]

Փոսանորոգումներ կիրականացվեն

Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Հարկ է նկատել, որ […]

Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում եւ Սպիտակի լեռնանցքում բուք է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է  տեղում: Ապարանում, Արագածում, Մարալիկում,  Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է: Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով […]

Մարտական դիրքում զոհված սիսիանցի զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով

 Արցախի  զորամասերից մեկի մարտական դիրքում զոհված սիսիանցի զինվոր Կարեն Գալստյանին կհուղարկավորեն զինվորական կարգով: Նրա աճյունը ամփոփվելու է Սիսիանի զոհված ազատամարտիկների  պանթեոնում: Կարեն Գալստյանի աճյունը Երեւանից Սիսիան կտեղափոխվի այսօր ժամը 11-ին, իսկ հուղարկավորությունը վաղն է լինելու: Հիշեցնենք. որ Կարենը զոհվել է հունվարի 28-ին` Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված […]

Իշխանափոխությո՞ւն /վիդեո/

 Քաղաքացիական հասարակության և աջակցության տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն համար ոչ անհրաժեշտ հիմքեր կան, ոչ էլ հնարավորություններ: Ի տարբերություն շատ այլ քաղաքագետների` Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երկրում ծագած մի շարք խնդիրները անձանց փոփոխությամբ չեն լուծվելու: Շարունակությունը` տեսանյութում:   Ներողություն ենք խնդրում տեսանյութի որակի համար:

Եվ անպատմելի մի տենչանք հոգում, նա շատ տառապեց, տանջվեց աշխարհքում…

ԻՂՁ  Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ, Որ հիմա գլխիս վերևից թռավ. Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել Եվ ազատություն միմիայն սիրել։ Ես դեպի Տարոն կըսլանայի, Ուր ծաղկում են դաշտերն իմ պապերի, Դատարկ ամրոցում միգապատ լերանց Հանգչում են մոռացված աճյունքը նրանց։ Այնտեղ հին պատից մնում են կախած Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած, Կըթռչեի սրի, վահանի […]

Ամուսինե՞րն են սպանել իրար

ՀՀ ոստիկանությունը  իր կայքում նոր մանրամասներ է հաղորդել Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը`48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը […]

Ինքը կատարում է այնքան, որքան կարողանում է /վիդեո/

”Դա երկրապահ վարչությունն է գնահատական տալիս, դեռևս չեմ տեսել որևէ բան, որ ասեմ վատ է կատարում, կամ լավ է  կատարում: Ինքը կատարում է այնքան, որքան կարողանում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է […]

Վթարային վիճակից շենքի լուսամուտները պայթում են. ահազանգ

“Արցախի 10/2 հասցեում փլուզում է սկսվում, պատերը կամաց-կամաց թափվում են գլխներիս, սաղիս երեխեքը հերիք չի հիվանդ են՝ դեռ կարան մնան փլվող պատերի տակ”,-տեղեկացրեց Henaran.am-ի խմբագրություն ահազանգած Արփինե Օհանյանը: Նա նշեց, որ շենքը հանրակացարանային տարածք է, որը գտնվում է վթարային վիճակում: Սակայն այնտեղ բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների ձայնը նրա խոսքերով “տեղ” չի հասնում: Զանգահարողը նշեց, որ […]

Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված եւ նախատեսվող ծրագրերը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի