Երիտասարդը մահացել է` հեռախոսը գցելով լոգարանի մեջ
Իրկուտսկում երիտասարդը, ով լոգանք էր ընդունում, պատահաբար հեռախոսը գցել է ջուրը: Այն միացած է եղել էլեկտրականությանը, ինչի հետեւանքով երիտասարդը հոսանքահարվել ու մահացել է:
Իրկուտսկում երիտասարդը, ով լոգանք էր ընդունում, պատահաբար հեռախոսը գցել է ջուրը: Այն միացած է եղել էլեկտրականությանը, ինչի հետեւանքով երիտասարդը հոսանքահարվել ու մահացել է:
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ բարձրաձայնել Սուրբ Վալենտին անունը եւ անդրադառնալ Սուրբ Սարգսի հետ այդ տոնի աղերսին: Նրա խոսքով, հակագովազդը լավագույն գովազդ է, եւ նշեց, որ Ս. Սարգիսը միշտ եղել է երիտասարդներին բարեխոս Սուրբ՝ արագահաս, բարեխոս, եւ ոչ միայն հայ եկեղեցու, այլեւ ընդհանուր […]
ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության եւ սպասարկման որակի, դեղերի եւ դեղագործական գործունեության, բժշկական գովազդի եւ առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության […]
”Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեր համար, այլ մարդկանց համար: Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Պատգամավորը հարցրեց, թե […]
Սիրելի Կատյա, Բոլոր հայ կանանց անունից շնորհավորում եմ քեզ օլիմպիական ձմեռային խաղերին մասնակցելու կապակցությամբ: Մենք հպարտանում ենք քեզնով, ցանկանում հաջող ելույթ: Հայաստանում բոլորս վստահ ենք քո կարողություններին և հոգեպես քո կողքին ենք: ԱԺ փոխնախագահ,ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
Խարկովում անհայտ անձինք “Բատկիվշչինա” ընդդիմադիր կուսակցության լիդեր Արսենի Յացենյուկին ու նրա տեղակալ Ալեքսանդր Տուրչինովին “կանաչ գույն” են դարձրել, նրանց վրա ներկ են լցրել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական “Ունիան”-ը, ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկացել մեկնաբանել միջադեպը: Միջադեպից առաջ կուսակցության լիդերները հանդիպել էին […]
Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված […]
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված էր ընդահատել Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը դատարանում վատթարացավ: Դատարանը շտապ օգնություն կանչեց ամբաստանյալի համար: Ինչպես հայտարարեց դատավորը, չնայած որոշ ներարկումների՝ ամբաստանյալի վիճակը չի կայունացել: Նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին:
Ոստիկանությունից արձագանքել են Henaran.am-ի հրապարակմանը: ՛՛՛՛Հենարան՛՛ լրատվական կայքը ՛՛Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն՛՛ վերնագրով (2014-02-14, ժամը` 18:46) հրապարակման մեջ անդրադարձել է իջևանաբնակ Դավթյանների ընտանիքին և բերել ՛՛փաստեր՛՛, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանից ներկայացվող տեղեկանքի` 8 անդամից բաղկացած Դավթյանների ընտանիքը հաշվառված է և բնակվում է Գետահովիտ գյուղի 28-րդ փողոց, 2-րդ փկ. 13 տնակում: […]
Հայտնի լրագրող Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է: Նա վերակենդանացման բաժանմունքում է: “Նաիրի” բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանամունքի վարիչ Անատոլի Գնունին Henaran.am-ին հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ վաղ է խոսել ախտորոշման մասին: “Վաղը հավանաբար պարզ կլինի, այս պահին կայուն վիճակ է նրա մոտ”,ասաց նա: Հիշեցնենք, որ Ղուշչյանը երեկ է տեղափոխվել հիվանդանոց՝ Ջերմուկից:




























