15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի իշխանությունները կմասնակցեն “Ժնեւ-2”-ի երկրորդ փուլին

Սիրիայի իշխանությունները մասնակցելու են սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2» համաժողովի երկրորդ փուլին, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարը: Համաժողովի առաջին փուլը տեղի ունեցավ Մոնտրե քաղաքում եւ ավարտվեց հունվարի 31-ին: Երկրորդ փուլը կսկսվի փետրվարի 10-ին, գրում է Газета.Ru-ն:

Դիտարկում են անցկացրել

Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը […]

Շոկ. 2 տարեկան երեխայի աչքի առաջ վերելակը կտրել է մոր գլուխը /ֆոտո/

Մերձմոսկովյան Դիմիտրովում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: 21-ամյա Օլգա Տիլինինան 2 տարեկան երեխայի հետ զբոսանքից վերադառնալով`կանչել է վերելակը` երեխայի սայլակը թողնելով աստիճանների մոտ, տեղեկացնում է Интерфакс-ը:  Աղջիկը մտել է վերելակ, այն կանգնել է, ու երբ աղջիկը փորձել է ձեռքերով բացել դռները, վերեւից վերելակը կանչել են, ինչի արդյունքում աղջկա գլուխը կտրվել է երեխայի աչքի առաջ: Նշվում […]

Ուկրաինայում ահաբեկչությո՞ւն է պատրաստվում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն ունեն աջ ծայրահեղական խմբավորումների կողմից ահաբեկչության պատրաստման մասին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Աջ ծայրահեղական խմբավորումները պատրաստվում են կրկին խարխլել խաղաղությունը եւ չեն կանգնի անգամ ահաբեկչական գործողության առաջ: Այդ մասին են վկայում եւ՛ մեր ունեցած օպերատիվ տեղեկությունները, եւ՛ Արհմիությունների տան վերջին պայթյունը»,- ասել է […]

Օմբուդսմենն այլընտրանք է փնտրում քաղաքապետարանի կողմից ներկայացված տրանսպորտի սակագնի հաշվարկներին

Մոտ վեց ամիս է ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը: Ուղևորափոխադրումների գնի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցող հիշյալ հաշվարկը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Քննարկումների […]

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 7–ին` ժամը  9.30–ի  դրությամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները  բաց են:                                                            ՀՀ  տրանսպորտիևկապինախարարության  լրատվական  […]

90-ամյա նախկին նախագահի կինը բաժանվում է նրանից` դավաճանության համար

Լեհաստանի նախկին նախագահ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկու կինը նրան մեղադրել է դավաճանության մեջ ու պատրաստվում է բաժանվել ամուսնուց: Բարբարան եւ Վոյցեխը ամուսնացել են 53 տարի առաջ, սակայն 84-ամյա կինն ասում է, որ եթե իր 90-ամյա ամուսինը չխզի սիրուհու հետ իր կապերը, ինքն անմիջապես կամուսնալուծվի: Բարբարայի կարծիքով` ամուսինն իրեն դավաճանում է 50-ամյա մի կնոջ հետ, ով իրենց […]

Պայքարը կհանգեցնի՞ իշխանափոխության

 ՛՛Մենք գիտենք, որ այդ նախաձեռնությունները, որ իրականցնում ենք, ներկայացնում ենք, ինչպիսի արձագանք կլինի, բայց մեր նախաձեռնություններն ուղղված չեն միայն մեծամասնությանը, դրանք ուղղված են մեր ժողովրդին, հասարակությանը, որ տեսնեն՝ ինչն ինչոց է՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ ոչ իշխանական ուժերը րեն կարծում, որ իշխանության դեմ պայքարելու այդ տարբերակ […]

Ոստիկաններ են ձերբակալվել խոշոր չափի կաշառք ստանալու պահին

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության  և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը: Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նախ հայհոյել է ԵՄ-ին, ապա ներողություն խնդրել

Համացանցում մի հեռախոսազրույցի ձայնագրություն է հայտնվել, որտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ոչ պարկեշտ արտահայտություններ է անում ԵՄ-ի հասցեին` խոսելով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ընդդիմության հարաբերություններից, գրում է topnews.ru-ն: Նուլանդը ընդունել է ձայնագրության իսկությունն ու ներողություն խնդրել ԵՄ-ից: Ուկրաինայում հարցերը կարգավորելու խնդրում ԵՄ-ի դերի մասին Նուլանդը ասել էր «F*** EU»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի