6 երեխաները սովահարության եզրին են՝գյուղապետն ասում էր…/վիդեո/
Henaran.am-ի խմբագրությանը արդարության ակնկալիքով այս անգամ դիմել էր Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Վեներա Ամիրջանյանը: Կինը 6 երեխաների մայր է, ունի հինգ որդի և մեկ դուստր: Ամուսնու առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ են հոգում օրվա հացի խնդիրը:Վեներան նշում է, որ Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը նրան ասել է, որ եթե 6-րդ երեխան լույս աշխարհ բերի, ապա նրանց բնակարան կհատկացնեն:
“Բայց հիմա ոչ մի բան էլ չի անում, երբ դիմում եմ՝ մերժումա: Ասեք ում դիմեմ, մեր տերը գյուղի նախագահնա”,-պատմեց Վեներան:
Ընտանիքի ավագ որդին զորակոչվել է ժամկետային զինծառայության, կրտսեր որդին 5 ամսեկան է:
Ընդհամենը 53 հազար նպաստը չի բավարարում անգամ ցամաք հացի, երեխաները ձմռանը սառում են…
“5 զինվոր կա ընտանիքումս, փոխանակ ինձ գովեն հակառակնա, ասում են՝ քեզ ո՞վ էր ասում երեխա ունենաս”:
Մանրամասները՝ Henaran.am-ի հետ տեսանյութում: