15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայդանի ուղղությամբ պայթուցիկ են նետել, մի ակտիվիստ է վիրավորվել

Այսօր Կիեւի Մայդանում «Դեղեր» գրառումով տոպրակ են հայտնաբերել, որի մեջ պայթուցիկ սարքեր են եղել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Տոպրակը բացելու պահին պայթուցիկը գործել է, ինչի հետեւանքով երիտասարդ ակտիվիստի ձեռքը պոկվել է: Այս պահին ակտիվիստը գտնվում է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանն ու անդամ երկրներին սկսել անհատական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են «Մայդանում» բռնություն կիրառելու եւ ցուցարարների մահվան մեջ, գրում է INTERFAX.RU-ն: Բացի այդ, Եվրախորհրդարանը մտադիր է կոչ անել ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Համաշխարհային եւ այլ խոշոր բանկերին ֆինանսական օգնություն ցույց տալ Ուկրաինային, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ դուրս գա ստեղծված իրավիճակից:

Ձնե հրաշքներ. քանդակներ` նվիրված սիրուն, բարիությանն ու սպորտին /ֆոտոշարք/

Պատմության մեջ առաւշջին անգամ ձնե փառատոնի գլխավոր քանդակը նվիրված է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Այս քանդակի ստեղման համար ուղիղ մեկ ամիս է պահանջվել: Այս, ինչպես նաեւ այլ ձնե հրաշքներ ներկայացվել են ձնե փառատոնի ժամանակ:

ՀՀ ԱԱԾ-ն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա

Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության  մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային  լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:                 Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» […]

Զսպվածության կոչ են արել. համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ին այցելել են Ադրբեջան եւ Հայաստան։  Հայտարարությունում նշվում է նաեւ, որ իրենք հանդիպել են երկու երկրների նախագահների, […]

Քար նետողը պետք է պատրաստ լինի ավելի մեծ քար ստանալու. Շարմազանովը՝ ընդդիմությանը

Այսօր ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բողոքեց ընդդիմության հանդեպ իշխանության եւ նախարարների ոչ հարգալից վերաբերմունքից՝ մատնանշելով Թովմասյան-Զուրաբյան վեճը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. “Յուրաքանչյուրս պետք է հարգալից լինենք միմյանց նկատմամբ, բայց հարգանք պահանջողը նախ եւ առաջ պետք է էլեմենտար հարգալից վերաբերմունք ունենա դիմացինի հանդեպ եւ օգտագործի խորհրդարանական բառապաշար: Հակառակ դեպքում, […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 6–ին` ժամը 14.30–ի դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և  Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները  բաց են:                                                            ՀՀ  տրանսպորտիևկապինախարարության  լրատվական  ծառայություն  

Ավագ դպրոցների աշակերտները կհանդիպեն հոգեւորականի եւ հոգեբանի հետ

Փետրվարի 7-ին՝ ժամը 16.00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում  Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հետ կհանդիպեն Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանը։ Հոգևորականը և հոգեբանը դպրոցների ներկայացուցիչներին կտրամադրեն հիմնարար ու բազմակողմանի գիտելիքներ քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։ Հանդիպման […]

ԵՄ-Հայաստան հարաբերություններն անորոշ են. Բ. Նավասարդյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանն ասել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այս պահին շատ անորոշ են: Բանախոսը նշել է, որ Ասոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է, եւ որեւէ հստակություն չկա, թե ինչ ձեւաչափով կլինեն հարաբերությունները: «Այսօր Եվրամիությունը համբերատար սպասում է Հայաստանի քայլերին»,- ասել է Բ. Նավասարդյանը:

Վարորդները չեն աշխատում. փող չկա, ուղեւոր չկա

“Էսպես որ գնա, տրանսպորտ չի աշխատելու: Չենք հասցնում: Ով մտածում է, որ կարող է 100 դրամով աշխատացնել որեւէ երթուղի, թող գա՝ ես իմ բիզնեսը կտամ իրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի տնօրենը: Նրա խոսքով, ուղեվարձը տարիներ շարունակ 100 դրամ է, մինչդեռ ամեն ինչ թանկացել է: “Վառելիքը, անվադողերը, յուղերը, բայց տրանսպորտի ուղեվարձը նույնն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի