Սեր իմ, վերադարձիր…
Նամակները
Երբեք դու չես սիրել
Ինձնից ստանալ նամակ:
Հիմա հանկարծ գտար
Իմաստ ու ժամանակ:
Ինչ չես հասցրել այրել՝
Կարդում ես դու դարձյալ,
Սեղմում ես շուրթերիդ
Էջերն հոգածության:
Ջրհեղեղ է լինելու,
Ասացի, ուրիշ ոչինչ:
Մտածում էի՝ կգաս:
Թողեցի հասցես – որ ի՞նչ:
Երկար էր պատմությունդ,
Ու տարիներ անցան
Մինչև անցար սահմանը
Ինքնապաշտպանության:
Անդ՝ վիրավոր կերպեր,
Կորուստ ու խենթություն:
Աստ՝ բարություն մի պարզ,
Կորով ու մենություն:
Մտնում ես իմ սենյակը,
Մոտենում ճերմակ թղթին,
Գրում ես քո նամակը
Արդեն հաջորդին:
Ո՞ւմ ես իսկապես հիշում
Հայրս մահացավ երբ ես ինը տարեկան էի,
մայրս՝ երբ քառասունվեց էի:
Արանքում՝ շունս, մի քանի ընկերներ:
Վերջերս՝ էլի ընկերներ,
իսկական ընկերներ,
հորեղբայրներ ու մորաքույրներ,
բազմաթիվ ծանոթներ:
Մեկ էլ՝ Շեյլան էր,
որ ասաց՝ Քեզ քոքվածի տեղ մի դիր, Լեն:
Ցանկությանդ լուրջ վերաբերվիր:
Նե մահացավ երբ նոր էր լրացել
Մեր տասնհինգը:
Սեր իմ սեր իմ սեր իմ
Խնդրեցի հորս,
Ասացի՝ Փոխիր անունս, հայր:
Այս մեկը որ կրում եմ մինչ օրս
Հիշեցնում է ինձ նողկանք, կեղտ ու ժահր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Ասաց՝ Կողպեցի քեզ այս մարմնի մեջ,
փորձության պես մի բան էր, երևի:
Օգտագործիր այն որպես զենք
կամ մի կնոջ ժպիտ պարգևիր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Թույլ տուր նորից սկսեմ, կանչեցի ես,
Խնդրում եմ, թույլ տուր:
Գեղեցիկ դեմք եմ ես ուզում այս անգամ,
Ոգի խաղաղ ու մաքուր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Երբեք, երբեք ես չեմ շրջվել, ասաց,
Եղել եմ միշտ հավատարիմ:
Դու ի՛նքդ շինեցիր տաճարը,
ի՛նքդ ծածկեցիր դեմքը իմ:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Թող որ այս երգի ոգին
թևածի միշտ ջինջ ու վսեմ:
Թող այն լինի վահանը քո,
վահանը քո՝ թշնամու դեմ:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Եվ սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
Իմ գաղտուկ կյանքում
Տեսա քեզ առավոտյան:
Արագ ես շարժվում:
Անցյալից ազատվելուն
Դեռ չեմ վարժվում:
Կարոտում եմ քեզ:
Մենակ ու անքուն:
Մենք դեռ սիրում ենք իրար
Իմ գաղտուկ կյանքում:
Զայրանալիս ժպտում եմ:
Կատակում անհամ:
Խաբում ու ստում եմ
Որպեսզի դիմանամ:
Գիտեմ սխալ ու ճիշտ,
Վերելք ու անկում:
Ճշմարտությունն է
Իմ գաղտուկ կյանքում:
Դիմացիր, իմ եղբայր,
Քույր իմ, դիմացիր:
Գիտես հրամանները.
Առավոտն ի վար,
Գիշերն ի վեր անցիր.
Հատիր սահմանները
Քո գաղտուկ կյանքի:
Լրագիրն եմ թերթում:
Աչքերս՝ մի քիչ թաց:
Մարդկանց շատ պե՞տքն է
Ողջ ես թե մեռած:
Կամ սև, կամ սպիտակ:
Չկա մեկ ուրիշ գույն:
Փառք Աստծո, որ բարդ է
Իմ գաղտուկ կյանքում:
Կծում եմ շուրթերս:
Գնում այն ինչ որ կա.
Մի նոր ձայնապնակ,
Մի հին փիլիսոփա:
Բայց միշտ միայնակ եմ:
Սրտումս՝ սառցե քուն
Ու սառնամանիք
Իմ գաղտուկ կյանքում
Հազար համբույր խորությունից
Ոչինչ որ այս ճամփան երկար է
Զառիթափ է օձապտույտ
Ոչինչ որ այս լուսինը տկար է
Համատարած մութ է տմույն
Ի՞նչ հոգ՝ հաղթող ենք թե պարտված
Կհանդիպենք հաստատ նորից
Գոնե լսեցի բառերն այս քո
Հազար համբույր խորությունից
Ես քեզ սիրեցի երբ բացվեցիր
Ինչպես շուշանը շողերի հետ տաք
Տես՝ մեկ ուրիշ ձնեմարդ եմ ես
Կանգնած ձյունախառն անձրևի տակ
Ով սիրեց քեզ իր սառած սիրով
Արտաքինով որ հանում է հունից
Այն ամենով ինչ նա է ու նա էր
Հազար համբույր խորությունից
Գիտեմ քո սուտը պարտադիր էր
Հասկացար որ այն միշտ է փրկում
Երբ դեռ հորդ ծունկն էիր գրկել
Կամ թոթովել քո մոր գրկում
Բայց արժե՞ր այսքան ճամփան գալ հետ
Այրվող փողոցով դառնալ դեպ ինձ
Երբ միայն մարող հոգոց է լսվում
Հազար համբույր խորությունից
Ի՞նչ հոգ՝ հարուստ ես և ուժեղ
Ի՞նչ հոգ աղքատ ես ու տկար
Ի՞նչ հոգ՝ երգեր ես հորինել
Որ սոխակներն են գեղգեղում հարԻ՞նչ հոգ թե ժամը քանիսին
Պակաս թե անց, ինչից, ումից
Փորում ենք կյանքն ու ողջ մնում
Հազար համբույր խորությունից
Պարտադիր չէ որ ինձ սիրես
Պարտադիր չէ որ ինձ սիրես
լոկ այն պատճառով
որ դու այն բոլոր կանայք ես
ում ես ցանկացել եմ
Ես ծնվել եմ քեզ հետևելու համար
ամեն գիշեր
մինչ ես տակավին
բազմաթիվ տղամարդիկ եմ ովքեր սիրում են քեզ
Հանդիպում եմ քեզ սեղանի շուրջ
գրկում եմ քո բռունցքը
հանդիսավոր տաքսու մեջ
Արթնանում եմ մենակ
ձեռքս քո բացակայության վրա
Կարգուկանոն Հյուրանոցում
Բոլոր երգերը քեզ համար եմ գրել
Վառել եմ կարմիր ու սև մոմեր՝
տղամարդու և կնոջ տեսքով
Ճանդանու երկու բուրգերի
ծխի հետ եմ ամուսնացել
Աղոթել եմ քեզ համար
Աղոթել եմ որ կսիրես ինձ
և աղոթել եմ որ ինձ չես սիրի
Լենըրդ Քոհեն