09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպես պատրաստել աղի բլիթ

Ամեն տարի Հայ առաքելական եկեղեցին տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Հայ առաքելական եկեղեցին սրբացնում է Սարգսին, որը համարվում է սիրո երազանքն իրականացնող: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին. այս օրը նաեւ երիտասարդների օրհնության օրն է:

Տոնի հիմքում ընկած են 4-րդ դարի իրադարձությունները, երբ սբ. Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի հետ նահատակվեց հանուն քրիստոնեական հավատքի: Զորավարն, ի դեպ համարվում էր նաեւ սիրո բարեխոս՝ նա իրականացնում էր երիտասարդների երազանքները: 

Հնուց եկած ավանդույթի համաձայն՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ կապելով դա իրենց ապագա փեսացուի կամ հարսնացուի երազահայտնության հետ: Ըստ տարածված հավատալիքի՝ աղաբլիթ ճաշակելուց հետո պետք է ջուր չխմել՝ սպասելով որ ինչ-որ մեկը երազում ձեզ ջուր տա:

Հենց նա էլ կլինի ձեր ապագա ընտրյալը: Այս տարի աղի բլիթը պետք է ուտել փետրվարի 14-ի գիշերը: Այդ օրը եկեղեցիների բակում վաճառվում են տարբեր ձևի և չափի աղաբլիթներ: Սակայն, եթե չեք վստահում օտար ձեռքի, ապա աղաբլիթ կարող եք պատրաստել ինքնուրույն: Ի դեպ տարածված այն միտքը, թե բլիթը պետք է անպայման պատրաստած լինի այրի կին, չի համապատաս- խանում իրականությանը:

Եվ այսպես, աղաբլիթ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է ալյուր, աղ և ջուր:

Ալյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետև ջուրը: Լավ խառնել, այնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ տարածել և բարակեցնել, այնուհետև կտրատել ըստ ցանկության: Դնել ջեռոցը և թխել ՝ մինչև բլիթների մակերեսը վարդագույն դառնա:

Պատրաստեց Մանե Ղարդյանը

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ