18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայոց Արծիվը ծննդյան օրն էլ էր սահմանում

    “Հայոց Արծիվներ” Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ծննդյան տարեդարձի օրը Կազմակերպության Նախագահության հետ միասին  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին եւ զինվորներին  շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը:

Հրամանատարների, սպաների, զինվորների եւ պայմանագրային զինծառայողների առջեւ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարեւորեց  Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ շնորհավորեց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ  տարեդարձը:

“Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր,  պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, եւ տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ” կարգախոսով առաջնորդվող “Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ` Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

     “Հայոց Արծիվները” 4-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 550-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական  տարբեր հենակետերում, կարեւորագույն եւ մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումն ու հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող Ազգային Բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ եւ հզոր Հայաստանի կերտումը:
        Հայոց  պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպանե՛ր, ենթասպանե՛ր, զինվորնե՛ր, ի՞նչ ենք ունենալու 50,100 տարի հետո: Զուտ հայկական անուն-ազգանուն կրող ապազգային մսակույտե՞ր, թե՞ ազգային ոգով լեցուն, իրենց նախնիների շիրիմների առջեւ խոնարհվող, իրենք իրենց մարտիրոսացնող, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող, առաջնորդապաշտ սերունդ: Ավելի քան վստահ եմ, որ Դո՛ւք եք հայրենատեր, առաջնորդապաշտ եկող սերունդների պաշտպանն ու երաշխավորը՝ արիատենչ սպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:

Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են  ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը:

Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային  պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է եւ արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության: Միշտ գիտակցեք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջեւ, անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ եւ հզոր Հայաստան:

Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը հայոց Պետականությունն է, ազգային Բանակն է, հայոց Նախագահն է: Կրեցեք  ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը եւ այսօր, քան երբեւէ, դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ ես կասեմ ձեզ կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ հայոց պետականությունը”: 

       Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած  միջոցառումների ընթացքում “Հայոց Արծիվներ” ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալի պարգեւատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով, հուշանվերներով եւ այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգեւատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:

        “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, ՀՀ Արարատի մարզպետ  Արամայիս Գրիգորյանին եւ “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՓԲԸ-ի նախագահ Միքայել Վարդանյանին՝   Հայոց  Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

       

 

      “Հայոց Արծիվներ” ՀՀԿ տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ