07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Պահանջում են հարգել իրենց իրավունքը.բողոքի ակցիա ՀԷՑ գլխավոր մասնաշեքի մոտ

“Հայ էլեկտրոցանցեր” փակ բաժնետիրական  ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ընկերության գլխավոր մասնաշենքի մոտ:Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ աշխատակիցները վրդովված են, քանի որ նրանց աշխատավարձերից 8-ից 14 հազար դրամ է պահվել, որպես պարտադիր կուտակային կենսաթոշակ:

Աշխատակիցները չեն պատրաստվում ընկրկել, նրանք նշում են, որ եթե չհարգվի իրենց իրավունքը կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ պատրաստ է հանդիպել ու հետո հարթել ստեղծված խնդիրները: Սակայն աշխատակիցները զիջելու միտում չունեն:

Այս պահին ակցիայի մասնակիցներին են միացել “Դեմ եմ ” Շարժման անդամները:

Մանրմասները՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ