07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Էդգար Մանուչարյանն ազատվեց

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է 2014 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Էդգար Մանուչարյանի մասնակցությունն  ապահովելու անհրաժեշտությամբ։

 Մանուչարյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի որոշմամբ Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ ֆուտբոլիստի 27 տարին լրանում է 2014 թվականի հունվարի 19-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ