18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛44 տարի առաջ նախախնամությունը Արծիվ պարգեւեց՛՛

        Հարգարժան Խաչիկ Մայիսի,

այսօր, փետրվարի 13-ը, մեր՝ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության եւ 300 մասնաճյուղերում անդամագրված  32.000-ից ավել անդամների համար, իսկապես, նշանակալից եւ պատմական օր է: 44 տարի առաջ նախախնամությունը Սյունյաց աշխարհին եւ ողջ հայությանը պարգեւեց՝ անձնվեր, հայրենապաշտ,  վստահված գործի մեջ՝ ճշտապահ,  խոսքի մեջ՝ երդվյալ, հայրենիքի, պետականության պաշտպանության գործին՝ մշտապես ինքնարյումով նվիրված  ոգետենչ հայորդու՝ Ձեզ:

       Ձեր կյանքի անցած ինքնուրույն ու բեղուն ճանապարհը՝ կապված թե՛ հայրենիքի սահմանների պաշտպանության, թե՛ խաղաղ օրերում Գորիսից մինչեւ Կապան հայրենասիրական ահռելի գործունեության, թե՛ “Սյունյաց եւ Հայոց Արծիվներ” կազմակերպությունների ստեղծման եւ նրանց կողմից իրականացված աննախադեպ աշխատանքներին, վկայում են, որ Ձեր օրն ու ժամը լցված են եղել եւ կան հայրենիքի, հայոց ազգային բանակի, հայոց պետականության հզորացման խնդիրներին նվիրված  ի վերուստ տրված Ձեր պատգամախոսությամբ:

Ձեզ համար անցած 25 անփոխարինելի տարիների ընթացքում Ձեր կողմից շուրջ 2000-ից ավել կատարված հայրենասիրական հասարակական աշխատանքները այդ ծավալուն գործի խոշոր վկայություններն են: Ձեր անբասիր նվիրվածությունը Ձեր իսկ նախաձեռնած գործին Հանրապետության մարզերում եւ գյուղերում նոր թափ հաղորդեցին երիտասարդության, միջին տարիքի քաղաքացիների շրջանում հայրենապաշտական դաստիարակությանը՝ ընդդիմանալով հայրենիք ներթափանցող  օտար ու ապազգային բարքերին:

      Ժողովրդական այն կոչումներին ու պետական պարգեւներին, որին արժանացել եք Դուք, հնարավոր չէ թվել, այդուհանդերձ, արժե հիշատակել մի քանիսը. տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանի կողմից՝ Սասնա Դավիթ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի կողմից՝ մերօրյա Նժդեհ, “Սյունյաց Արծիվների” կողմից՝ Հայոց Վահագն, “Հայոց Արծիվների”  կողմից՝  առաջնորդ՝ հայոց հայրենիքին Ձեր բացառիկ նվիրվածության գրավականն են: Նույնիսկ անձնվեր գործիդ էությունը չհասկացող նախանձախնդիր մարդկանց կողմից  իբրեւ բացասական հորջորջված անունը դարձյալ Ձեր անձի դեպքում  ունի մեկ բնորոշում՝ առաջնորդ:

Թող, որ ինքնաբուխ ու կրակոտ, սակայն, ազնիվ, անկաշառ, հոգու մեջ ծով բարություն ու նաեւ չափազանց խստապահանջ, Դուք մեր համար այն եզակի անհատականությունն եք, որ համախմբեցիք “Հայոց Արծիվների” մեծ ու միասնական ընտանիքը՝ ի շահ Ձեր իսկ հեղինակային խոսքի, մեր հայրենիքի հավերժության խորհրդանիշների՝ եռամիասնության՝ “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ” գաղափարախոսության շուրջ:

Շնորհավո՛ր ծնունդդ առաջնորդ: Ձեզ ցանկանում ենք քաջառողջություն եւ ընտանեկան երջանկություն: Մնացեք հայ ազգի ոգեշունչ զինվորը եւ “Հայոց Արծիվների” երդվյալ առաջնորդը:

 

 

 

                Խորին հարգանքով՝

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական

 կազմակերպության Նախագահություն  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ