15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգնություն սիրիահայերին

՛՛Օգնիր Եղբորդ՛՛ հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:  ՛՛Օգնիր Եղբորդ՛՛ հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար […]

Վարորդներից հրաժարվում են

Ավտովարորդների պաշտպանության ‘’Աքիլլես’’ ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը գոհ է դատական գործընթացներից: Այս մաիսն նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Հովհաննիսյանը նկատեց, որ հիմնականու դատերը շահում են: Ինչ վերաբերում է իրենց կազմակերպության գործունեությանն, ապա նա հայտեց, որ վերջին օրերի ընթացքում աճել է իրենց դիմողների քանակը: ‘’Վարորդներն ահազանգում են, որ մեքենաներն ապահովագրել են, սակայն միաժամանակ իրենց տուգանքներ […]

Զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում զինծառայողը կրակ է բացել ծառայակցի ուղղությամբ: 20-ամյա զինվոր Զամին Մամեդովը կրակել է բացել զինակցված ինքնաձիգից, ինչի արդյունքում գնդակը կպել է նրա զինակից 20-ամյա Էլնուր Ահմեդովին: Վիրավորված զինվորին հիվանդանոց են տեղափոխել: Վերջինին տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը չի հաջողվել փրկել:

1 սպանություն, 70 գողություն՝ 10 օրում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, գողության 70 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման 2 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել […]

Կրակոցներ եկեղեցում. /վիդեո/

Սախալինսկում տեղի եկեղեցիներից մեկում տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, եւս 6-ը` վիրավորվել: Նախօրեին տղամարդը, զենքի ձեռքին, հանկարծակի վազելով` մտել է եկեղեցի ու կրակ բացել: Սպանվել են եկեղեցու սպասավորներից մեկն ու այցելու: Տղամարդուն տեղում ձերբակալել են: Ինչպես պարզվել է, 1989 թվականին ծնված կրակողն աշխատում է իբրեւ անվտանգության աշխատակից, թե ինչն է […]

”Անուշադրության ենք մատնված”. կուսակցություններն էլ են լքել /վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը ուղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա: Այդ մասին այսօր ”Հենարան” ակումբում խոսեցին շենքի բնակիչները: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տեղեկացրեց, որ բաց նամակ են գրել բոլոր պատկան մարմիններին, այդ թվում իրեն վարկաբեկելու համար հոգևոր դաշտի միջամտությունն է խնդրել: Պարուսույց, սպորտային պարերի միջազգային կարգի մրցավար Արթուր Զաքարյանը […]

ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Հայաստանի ”Ռոբին Հուդ”-ները օլիգարխներն են

Շոումեն Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում գրել է. ”Հայաստանի ”Ռոբին Հուդ”-ները օլիգարխներն են: Աղքատներից ամբողջ փողը վերցնում են, հետո բարեգործության տեսքով մի քիչ հետ տալիս: Էս ինչ բարի մարդիկ են, անգամ հուզվեցի”:

Խի ե՞ք գիշերը միտինգ անում. բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ

Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր` Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստներ։  Քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում բերման ենթարկված ակտիվիստներից Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ  իրենց բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում, երբ երիտասարդները նույնիսկ չէին էլ հասցրել […]

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 9-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 45 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1946 թ. ծնված Լ. Խ.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի