15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանացի կրքեր. ընտրապայքարը թեժ է լինելու

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Տորունիք գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու, երկուսն էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը պայքարելու է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Անահիտ Հակոբյանի հետ: Henaran.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանն ասաց, որ երեւի իր աշխատանքի շնորհիվ է, որ գյուղում կանայք ակտիվ են: “Ավագանում մեծ մասն էլ կանայք են, կարծում եմ` […]

”Զորակոչն ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով”

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. 2013 թ.-ի դեկտեմբեր-2014 թ.-ի հունվար ամիսներին հայտարարված զորակոչը ևս ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով։ Արձանագրվեցին  բազմաթիվ  խախտումներ, մասնավորապես. բժշկական հանձնաժողովներում բուժզննություն անցնող զորակոչիկներին եւ նրանց հարազատներին առավոտից մինչ ուշ երեկո դրսում ցրտին սպասեցրել են, զորակոչվել են քաղաքացիներ, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ, […]

“Սանտա Կլաուսը” դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` մանկապղծության համար

ԱՄՆ-ի Օհայո նահանգում իբրեւ Սանտա Կլաուս ներկայացող տղամարդը դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ սեփական համակարգչում մանկական պոռնոգրաֆիայի առկայության համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: 65-ամյա բնակիչ Ուիլյամ Ֆ. Բրոքն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 35 կետերով: Դատախազների խոսքերով՝ Բրոքի համակարգչում հայտնաբերված ապացույցների թվում է 2012 թվականին հարեւան Օսթինթաունում տղամարդու ընկերուհու կողմից 8-ամյա աղջկա բռնաբարության տեսանյութը:

Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում /վիդեո/

“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տեսանյութեր պարտաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերեարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին: Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: […]

Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը. Մերկելի կոչը Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանությունից: Այս մասին գրում է թուրքական “Հուրրիյեթ”-ը: Ցեղասպանությունից սկսել է խոսել էրդողանը` ասելով. “1915թ.-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու։ Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք։ Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների […]

“Խեղդել էր կնոջը ու թաց-թաց շորերով եկել մոտս …” /վիդեո/

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  Տավուշ  գյուղում պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրայելյանը խեղդամահ էր արել իր կնոջը՝ 26 ամյա Հասմիկ Զաքինյանին:  Դեպքը կատարվել էր առավոտյան ժամը 7-ի սահմաններում, երբ նրանց երեխաները՝ 6-ամյա աղջիկը եւ 4-ամյա տղան քնած էին եղել: “Ամուսինը գիտեր, որ կինը ման եկողա, մի քանի անգամ հանել էր տնից, բայց երեխանց խաթր գնացել […]

Դուք ասում էիք՝ պետք է բաժանվել, որ տանջել է Ձեզ իմ կյանքը անսանձ….

Չշրջե՜լ զառ ու վառ թփերում էլ քեզ հետ, Չորոնե՜լ հին հետքեր, թայլախոտ կոխ չտա՛լ: Վարսակե մազերի քո խրձով՝ առհավետ Չես կարող արթմնի երազիս այցի գալ:    Քո մաշկը՝ մրգերի ալ հյութով միշտ հարուստ, Իսկ ինքդ՝ գեղեցիկ և նրբին անպատճառ. Վարդագույն էիր դու որպես մի վերջալույս, Եվ անկոխ ձյան նման՝ շողշողուն ու պայծառ:   Հատիկներն աչքերիդ […]

Ծովինարն ընդդեմ երեք տղամարդու. ԲՀԿ-ական խաղե՞ր

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ պայքարելու է գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը: Նա 32 տարեկան է, ունի 2 որդի՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ մեկ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գիտի որ հեշտ պայքար չի լինելու, մանավանդ հաշվի առնելով այն, որ մրցակիցները կուսակցական են: Ծովինարի հետ գյուղապետի աթոռի […]

“Վեր կենանք՝ սատկացնենք դրանց” /վիդեո/

Արցախյան պատերազմի վետերանների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար, ազատամարտիկ Արթուր Ադամյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց սահմանային անվտանգության մասին: Ազատամարտիկը նկատեց, որ սահմանամերձ գյուղերի գրեթե բոլոր տղամարդիկ են կռվել և պատրաստ են կրկին անգամ պաշտպանության իրենց պարտականությունը ստանձնելու: “Ու չնայած պայմաններից ելնելով նրանցից շատերը արտագնա աշխատանքի են մեկնել, բայց առաջին իսկ ահազանգի դեպքում կվերադառնան”,-նշեց ազատամարտիկը: “Վերջին օրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի