15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որտե՞ղ է ճշմարտությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստների բերման ենթարկելուն: ”Մարդիկ, անշուշտ, իրավունք ուեն հանրությանն իրազեկել իրենց հրապարակային միջոցառման մասին։ՀԱԿ ակտիվիստներն ասում են, որ անցած գիշեր հենց այդ էլ փորձել են անել՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել մարտի 1–ի իրենց հանրահավաքի մասին։Բայց ակտիվիստներին բերման են ենթարկել, նրանց վարչական տույժի ենթարկել, եթե հավատանք ՀԱԿ անդամ […]

“Շանթ և ազատություն” հիմնադրամը հրավիրում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցում  “Շանթ և ազատություն” հիմնադրամը այսպիսի հայտարարություն է տարածել. ՀԱՐԳԵԼԻ ԳՐՈՂՆԵՐ,ՆԿԱՐԻՉՆԵՐ,ՁԵՌԱԳՈՐԾԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ,ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐ,ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ  “Շանթ և ազատություն” հիմնադրամը՝ քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքի անդամներին օգնելու համար առաջիկայում կազմակերպելու է գրքերի,նկարների,ձեռագործ տարբեր աշխատանքների,երաժշտական ձայնասկավառակների բարեգործական համերգ–վաճառք։ Եկեք թեթևացնենք հոր բացակայությունը ծանր տանող երեխաների հոգսը։Ձեր բարեգործական մասնակցությունը բերեք սույն միջոցառման նախապատրաստմանը և անցկացմանը։ “Շանթ և ազատություն” […]

Սահմանի բացումը թուրքական տեսակետում ոչինչ չի փոխի. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Անգելա Մերկելի` Հայաստանի հետ սահմանը բացելու Էրդողանին արված կոչին, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպան կակտիվանա` Թուրքիային կխեղճացնի, Հայաստանին կսիրաշահի: Նա նշել է նաեւ, որ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ մենք դեռ շատ գործ կա անելու: «Հարցը քաղաքականացված է միջազգային չափանիշներով, ու դա մեզ ավելի […]

Բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ ոսկի է գողացել

Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկվում են […]

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Զրույցի […]

Մեկնարկել է

Սիրիայի հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2»-ի խորհրդաժողովի երկրորդ փուլն այսօր մեկնարկել է, տեղեկացնում է Газета.Ru-ն: Սիրիայի ընդդիմությունն ու իշխանությունները բանակցում են` ՄԱԿ-ի միջնորդությամբ: «Ժնեւ-2»-ի առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 31-ին:

“Նրանք հայկական պլանշետ կգնե՞ն”

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. “Երբ լուր տարածվեց, որ Հայաստանը պլանշետ է արտադրելու, ես զարմացա որ շատ-շատերը ուրախացան, հրճվանք ապրեցին…Արտադրողը, հավաքող բանվորը ով է՞…Ում համար է, ով է գնելու՞…Համապատասխան շուկա կա՞…Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ որակի կհավաքեն իմ ազգակից բանվորները, գուցե մեկ պլանշետի սարքերով երկու հա՞տ…Հետո, […]

Հաշվետվություններ են տալիս ստորաբաժանումները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվեցին ԱՆ կենտրոնական ապարատի և առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին  կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2014թ. ծրագրերը։ ”Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջև դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք […]

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա. ֆրանսիացի քաղաքական գործիչ

Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ,   Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն: Նա ասել է, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա»,- ասել է քաղաքապետի թեկնածուն, գրում է Cihan Haber-ը: Անն Իդալգոն կողմ է […]

Ո՞վ է կանգնած սրա հետևում. պահանջում են ներկայացնել Թուխմանուկի հանքավայրը շահագործման ամբողջական նախագիծ

Բնապահպաններն Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունից պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ:Նրանք արդարացված մտավախություններ ունեն: Իրենց դիտարկումները  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին  “Էկոլոգիական հասարակական դաշինքի” անդամներ Գրետա Գաբրիելյանը, Սիլվա Ադամյանը և “Eco right” կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը:: Գրետա Գաբրիելյանը նկատեց, որ ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի