07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կավից ոտքերով “հսկան”.Աշոտյանի տեսակետը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԲՀԿ համագումարին.

Ահա եւ անցյալում է խորհրդավորության շղարշով պատված, դարակազմիկ իրադարձության հավակնություններով, սակայն իրականում դատարկ փամփուշտով կրակոցի նմանված ԲՀԿ համագումարը:

Ծառուկյանի ելույթի ամենա”ռիսկով” հատվածներն անգամ թույլատրված գծից կոշիկի ծայրը հանելու փորձեր էին հիշեցնում: Քաղաքական տեսակետից կաթնատամների փուլը չանցած ԲՀԿ-ն ջանում է իբր թե ատամ գցել:

Ավելի մանր տրամաչափի որոշ բնկականներ`Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՌԱԲՈՉԻՅ Ի ԿՈԼԽՈԶՆԻՑԱՅԻ սոցռեալիստական խրոխտությամբ, փորձ կատարեցին մտքի գիգանտ ներկայանալ` այդպես էլ չերկնելով որեւէ արժեքավոր միտք: 

Իհարկե, տափաստաններում եւ անապատներում ամեն մի բլուր շրջապատի համար կարող է սար թվալ: Բայց Հայաստանի քաղաքական ռելիեֆը միայն այդ տափաստաններից չէ բաղկացած: Լեռնաշղթաները շատ ավելին են ու ցայտուն, որնց կողքին առանձին վերցրած բլուրներ ուղղակի կորում են:

Հին հույները, ունենալով ճարտարապետության եւ արվեստի բնագավառներում ահռելի փորձ, լավ գիտեին, որ անգամ ամենամեծ ու հսկա արձանները հեշտությամբ փլվում են, եթե դրանց ոտքերը բավականաչափ ամուր չեն:

Այսօր պարզվեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում կան դեռ մարդիկ, որոնք այդքանը չեն գիտակցում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ