14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Շոու կամ փոթորիկ մի բաժակ ջրում”. Շարմազանովը գնահատեց ընդդիմության քայլը/վիդեո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու մասին քննարկումներին:

“Դրա համար ես որևէ լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ այդ քաղաքական ուժերը կառավարության նախաձեռնություններին, մասնավորապես բյուջեյի քննարկումներին դեմ են քննարկել և երկրորդը ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, եթե դու ներկայացնում ես կառավարության իմպիչմենտի գործընթաց՝ դու պետք է հանրությանը ներկայացնես քո կառավարության ստվերային կազմը և ծրագիրը: Մինչև օրս ես ստվերային կառավարության կազմ չեմ տեսել…”,-նշեց Շարմազանովը:

Այս 4 ուժերի պահվածքը ԱԺ փոխնախագահը նմանեցնում է ավելի շատ շոուի կամ “փոթորիկի մի բաժակ ջրում”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ