28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Սասունը չի գնա ՀԱԿ-ի միտինգին

“Քաղաքացիական պայմանագիր” նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը հրաժարվում է մեկնաբանել ՀԱԿ-ում իր հասցեին արված դիտողությունները:

“Ո՞վ է ասում, կոնկրետ անուն տվեք ՀԱԿ-ից, որ ասել է՝ պատասխանեմ: Թե չէ ամեն ինչ գրում են՝ անանուն, էդ մարդկանց անտեղի ի՞նչ ասեմ”,-ասաց Միքայելյանը Henaran.am-ին: 

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, ՀԱԿ-ում Միքայելյանին դավաճան են համարում, քանի որ նոր շարժում է սկսել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք երկուսով մարտի 1-ին կլինեն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ էին եւ 2008թ-ին:

Սասուն Միքայելյանը չի մասնակցելու ՀԱԿ հանրահավաքին: “Ո՞րն ա իրանց նպատակը: Հարգել, հիշել Մարտի 1-ը՞ : Մենք էլ հենց դա ենք անելու: Էլ  ինչո՞ւ ես գնամ իրանց միտինգին”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ