19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխարհում տարեկան 90.000 երեխա է մահանում քաղցկեղից

Այսօր` փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Համաձայն վիճակագրության` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության 3-4% աճ: Խոսքը, սակայն, չի վերաբերում մանկական քաղցկեղին: Այս դաշտում թվերը մոտավորապես կայուն են:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանում տարեկան մոտ 8000 մարդ է հիվանդանում քաղցկեղով: Նախորդ տարի Հայաստանում չարորակ ուռուցքի 7 800 դեպք է ախտորոշվել, որոնցից 72-ը` մինչև 16 տարեկան երեխաների մոտ: Մասնագետի խոսքով` աշխարհում տարեկան 90.000 երեխա է մահանում  քաղցկեղից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ