Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԿՄ համագումարի նախագահ ու վարչոթյան կազմ ընտրելուց հետw նախ շնորհավորեց վարչության բոլոր անդամներին` նորից այդ մեծ պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ, ապա պատասխանեց ներկաների հարցերին:
Երիտասարդ աղջիկներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը:
Սերժ Սարգսյանի խոսքով` տեւական ժամանակ է` կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում նախորդ տարվա արդյունքները, ու բոլորն էլ շուտով հնարավորություն կունենան ծանոթանալու դրան: Այս տարի երկրի նախագահի համոզմամբ` ականկալվում է 3.5 տոկոս տնտեսական աճ:
“Այս միտումն ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսւոյթանն ու պատահական չէ 2013-ի առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ անել տարբեր երկրների տնտեսությունների աճի ու համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ”,- նկատեց ՀՀ նախագահն ու հավելեց, որ ԱՊՀ երկրների համար կանխատեսվել էր 3.8 տոկոս տնտեսական աճ, ՌԴ-ի համար` 3.7 տոկոս, սակայն վերջինս ապահովեց միայն 1.5 տոկոս աճ:
Հիմա սա լավ է, թե վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ, լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ, վատ է: Բայց այս տարի պետք է ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք ավելի լավ արդյունքներ”:
Սերժ Սարգսյանին անհանգստացնում է երկրում արտաքին ներդրումների կրճատումը: Նա նկատեց, որ կան մասնագետներ, ովքեր սա բացատրում են համաշխարհային տենդենցներով, մյուսները սա բացատրում են նրանով, որ 2013-ը մեր երկրում անորոշություններով լի տարի էր:
“Իսկ որտեղ անորոշություններ, այնտեղ քիչ ներդրումներ: Բայց անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են, ու ես ակնկալում եմ ավելի մեծ տնտեսական աճ”:
Հնարավոր է հիմա շատերի մոտ հարց առաջանա, թե եթե տնտեսական աճ կա, ինչու հասարակության մեջ տիրում տրամադրություն, թե վիճակը վատանում է:
Ըստ նախագահի` սա ընկալումների հարց է: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին ունեցել ենք կայուն տնտեսական աճ, աշխատավարձերն առաջանցիկ տեմպերով բարձրացել են:
“Մեզ քննադատողներն իրենց կարծիքով ունեն անխոցելի փաստարկ եւ միշտ այն բերում են: Երբ խոսում ենք բարենպաստ թվերի մասին: Ասում են, որ այդ թվերը նկարված են: Երբ վիճակագրական վարչությունն է խոսում, ասում են` ճիշտ է: Լավի դեպքում վատն են տեսնում, վատի դեպքում` լավը”:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-րդ կեսին Հայաստանը թողարկել է արտարժույթային արժեթղթեր:
“Այդ ընթացքում չարակամներն ասում էին, որ Հայաստանին պարտք չեն տա, որ մեր պարտքն այնքան մեծ է, որ ոչ մեկ պարտք չի տա կամ շատ մեծ տոկոսներով կտան, իսկ սեպտեմբերի 3-ին, երբ կայացինք որոշում Մաքսային միությանը միանալու, ասացին, որ այս պարագայում ընդհանրապես Հայաստանին պարտք չեն տա, սակայն արդյունքում մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ, վերցրինք 7 հարյուր միլիոնն ընդամենը:
Բայց եթե մեր վիճակը վատ է, մեր պարտքերը շատ են, այդ ինչպես է, որ աշխարհի խոշոր ներդրողները մեզ առաջարկում են այսքան պարտք”,- ասաց նախագահն ու հավելեց, որ մեր տնտեսությունն առողջ է, ամուր, էական փոփոխություններ են եղել եւ սրանք շատ լավ հիմք են ապագայում եւս լավ տնտեսական աճ ապահովելու համար: