07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ-ում գոհ են Օսկանյանից /վիդեո/

ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Օսկանյանը մասնավորապես ասաց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտվել են կուսակցության առաջնորդի կողմից:

” Այն, ինչ պարոն Ծառուկյանը ասել է մեր հարաբերությունների մասին հատկապես  Ռուսաստանի հետ, դա կուսակցության դիրքորոշումն է։ Դժվար լինի մեկը, ով այլ կերպ մտածի: Հայաստանը ՌԴ-ի հետ պետք է  բարձր մակարդակի հարաբերություն ունենա, երկու կարծիք չի կարող լինել։  Բայց Մաքսային միությունը բոլորովին այլ որակ է։ Իմ դիրքորոշումը ՄՄ-ի հետ կապված բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտվել են  կուսակցության առաջնորդի կողմից”,- ասաց Վարդան Օսկանյանը։

 Օսկանյանը որպես արտաքին գործերի նախկին նախարար լավատեղյակ է դիվանագիտական հարաբերություններից, ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններին:

ԱԺ  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտեց, որ “պարոն Օսկանյանը չի արել հայտարարություն, որը հակասի կուսակցության ծրագրերին, գաղափարներին”։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ երբ պարզ կլինի Հայասռտանի տնտեսական շահերը անդամակցության դեպքում, այդ ժամանակ կհայտնեն իրենց տեսակետը։

Հիշեցնենք, երեկ ՀՀԿ խոսնակը հայտարարել էր, թե Օսկանյանը վատ դրության մեջ է գցում ԲՀԿ առաջնորդին: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ