16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր […]

ԱԱԽ քարտուղարը ցավակցել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. “Մեծ է գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ավանդը Հայաստանի գիտության զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի մահվան կապակցությամբ”:

Ավտովթարից հետո բարկացած վարորդը ծեծել է կնոջը /ֆոտո/

Վորոնեժում օրերս արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Երկու մեքենա իրար են բախվել, որոնցից մեկի ղեկին տղամարդ է եղել, մյուսի ղեկին` կին: Տղամարդը, ով վթարի մեղավորն է եղել, բարկացած դուրս է եկել մեքենայից ու սկսել ծեծի ենթարկել կնոջը:   Ականատեսները պատմել են, որ տղամարդը քիչ է մնացել սպանի այդ կնոջը:

Ուզում եք ընդմիշտ կորցնե՞լ Ղարաբաղը՝ որոշեք ինքներդ. Վիտալի Տրետյակովն՝ Ուկրաինայում եւ Հայաստանում Մոսկվայի դերի մասին. “Առաջին լրատվական”

“Առաջին լրատվական“-ը զրուցել է ՄՊՀ-ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, հայտնի ռուս քաղաքագետ, լրագրող, Երևանում հիմնադրված “Գրիբոյեդով” ակումբի անդամ Վիտալի Տրետյակովի հետ: – Պարոն Տրետյակով, բոլորս հետևում ենք ուկրաինական զարգացումներին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայում և ըստ Ձեզ՝  այն կանդրադառնա՞ հետխորհրդային տարածքի, այդ թվում՝ այդ տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների վրա: – Ուկրաինայում քաոս […]

Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունն  այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել  մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Դա պայմանավորված է  դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետևանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը  անձրևների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների […]

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից. Շարմազանովը` Քոչարյանին

Անկախ ներկա եւ նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ հարգարժան երկրորդ  նախագահի կարծիքից, Մաքսային միություն մտնելու հարցում Հայաստանի 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարված դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս մասին Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Ըստ Շարմազանովի` այս հարցում դիրքորոշումն անփոփոխ է: […]

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, տեղեկացնում է РИАНовости–ն: Նման որոշում կայացվել է այսօր` նախարարների 15 րոպեանոց հանդիպման ժամանակ: Եգիպտոսում մինչ ապրիլի 19-ը տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ, ինչից հետո նոր կառավարություն կձեւավորվի երկրում:

Գյուղնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու  և ընթացիկ տարվա գործունեության  քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր  հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի  ղեկավար աշխատողների և մասնագետների:              «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն  կազմակերպելու համար ,նախարարը հանձնարարել է  ծառայություն իրականացնող […]

Վահան Հովհաննիսյանը հանձնել է հավատարմագրերը

Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: “Բելեվյու” նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական  և մշակութային կապերի առավել զարգացման, […]

“Մեր մտահոգությունը քաղաքական շահարկո՞ւմ է, ձեր մտահոգությունը՝ մաքո՞ւր, զտարյո՞ւն”

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստին գազի վերաբերյալ հանձնաժողող ստեղծելու նախաձեռնությունը քննարկելիս դիմելով հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին՝ ասաց. ՛՛Ես համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ, որ մեր նախագիծը հավասարակշռված չէր: Տպավորությունն այնպիսին է, որ մեր մտահոգությունը քաղաքական շահարկում է, ձեր մտահոգությունը՝ մաքուր, զտարյուն: Դա այդպես չէ՛՛: Հարությունյանն արձագանքեց, որ նման բան չկա: ՛՛Ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի