05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գորիսում ինքնասպան եղած Սյուզաննան գիշերօթիկի սան էր

Այսօր՝ մարտի 1-ին Գորիսում ինքնասպան եղած 19-ամյա Սյուզաննա Քոչարյանը ապրում էր եղբոր հետ: Աղջիկը ապրում էր Գորիսի Թանգուն Ձոր կոչվող թաղամասում, սովորել է գիշերօթիկ դպրոցում: Ըստ նրա մանկավարժների, Սյուզանան շատ խելոք, համեստ աղջիկ է եղել:Նրա մայրը մահացել է, իսկ հայրը Սողոմոն Քոչարյանը ցմահ դատապարտված է: Վերջինս  երկրորդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի, Շուռնուխի մարտերի մասնակից:  

Դատապարտվել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու սպանության մեղադրանքով: Գորիսեցիները պատմում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, վերջինս սպանել էր Քոչարյանի ազգականին:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սյուզաննայի եղբայրը աշխատում է: Henaran.am-ը կփորձի առաջիկայում նոր տեղեկություններ հրապարակել դեպքի մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ