10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Իշխանափոխության բոլոր հիմքերը կան”. արյունահեղություն կլինի՞

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար, ով ի դեպ, 6 տարի առաջ այս օրը սեփական մարմնով ծածկելով ցուցրարին` դանակահրվեց, մարտի 1-ը և ցավի և հպարտության օր է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական գործիչը գնահատեց մարտի 1-ի իրադարձությունները.

”Ցավ է, որովհետև 10 զոհ ունեցանք, բազմաթիվ վիրավորներ,բայց նաև հպարտության օր է, քանի որ մեր քաղաքացիները հերթական անգամ ցույց տվեցին, որ այս երկրում մարդը արժանապատիվ ապրելու իրավունք ունի: Այդ օրը մեր ժողովուրդը հերթական անգամ իր պայքարի անկոտրում ոգին ցույց տվեց:Երկակի զգացումներով օր է ինձ համար:Դա ասում եմ որպես մասնակից: Այն ինչ այդ օրը տեղի ունեցավ իշխանությունների կողմից՝ միանշանակ անընդունելի էր” :

Մարտիրոսյանի դիտարկմամբ, սկզբից մինչև վերջ , այսինքն` Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյան արձան տեղի ունեցող իրադարձությունները, բռնությունները, տարբեր վայրերում ժողովրդին ծեծելը ու արդեն երեկոյան տեղի ունեցած արյունալի իրադարձությունները՝ նստեցին ներկա իշխանության ուսերին:

“Ժողովրդի բարոյահոգեբանական մտածելակերպը մարտի 1-ից հետո փոխվեց, դրանից հետո արտագաղթը շատացավ”,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ “Ժառանգություն”-ը ամեն տարի մասնակցում է մարտի 1-ի  միջոցառումներին: Այս տարի նույնպես կմասնակցեն:

“Մենք ունենք միասնականության օրակարգ: Այդ գործողությունների օրակարգը նաև մեր գործողություններով ենք ոչ մեկ անգամ ֆիքսել:Այսօր մենք մեր ներկայությամբ կրկին այդ միասնությունը կյանքի ենք կոչելու”:

Արմեն Մարտիրոսյանը բացառեց, որ կարող են այսօր Մայդանի գործողությունները տեղափոխվել Հայաստան.

”Եթե Մայդան ասելով նկատի ունենանք՝ արյունահեղություն, դա ես գրեթե լիովին բացառում եմ:Սակայն, եթե նկատի ունենանք իշխանափոխությունը, ապա կարծում եմ, որ եթե մեր պատկերացրած միասնությունը լինի, ճանապարհը դեպի իշխանափոխություն շատ տարանցիկ կլինի: Իշխանափոխության հիմքերը կան. մնում է միայն դա իրականություն դարձնել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ