Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` […]





































