16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիմոշենկոն ելույթ ունեցավ Մայդանում. նա ցանկանում է նախագահ դառնալ /վիդեո/

Շաբաթ երեկոյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց ու անմիջապես մեկնեց Կիեւ, ելույթ ունեցավ Մայդանում հավաքված մարդկանց առջեւ, գրում է РИАНовости–ն: Հաշմանդամի սայլակի վրա նստած Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններին:

Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են

Նախօրեին`Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ երեկ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հնարավոր են տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝  Փետրվարի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ, 28-ին հնարավոր են տեղումներ:

՛՛Տղերք ջան գնացեք՛՛ /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադառնում է ՛՛ԴԵՄ եմ՛՛ շարժմանը, Հայաստանում ՛՛մայդան՛՛ լինելու և սոցիալական հողի վրա հեղափոխություն լինելու տարբերակներին: -Պարոն Ասատրյան հասարակության զգալի հատվածը դժգոհ է սոցիալ-տնտեսական իրավիճակից, գազի թանկացումից, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, կարծո՞ւմ եք՝ այս սոցիալական հողի վրա կարող է մեզ մոտ էլ մայդան լինել: […]

Չեմ ընդունում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությունը . ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

Ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի միանալը  պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքար ծավալած քաղաքացիական նախաձեռնությանը՝ կարո՞ղ է հանկարծ պայքարի ուղղությունը շեղել: Քաղաքացիական պայքարը կվերածվի արդյո՞ք քաղաքականի:Այս ենթատեքստում այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: “Շարժումը արդեն քաղաքական է դարձել: Բայց իրենք միացան, որ այդ շարժումը ևս օգտագործեն իշխանության դեմ, այսինքն […]

Յուքոմը, Պուտինն ու Ռոստելեկոմը

 Վերջնականապես որոշեցի հրաժարվել “Յուքոմի” ծառայություններից. նախ մտածում էի դատարան դիմեմ, քանի որ օրը ցերեկով, բառի բուն իմաստով “Յուքոմ”-ը խաբել է ինձ: Պարզվում, որ ես իբր դեկտեմբերի 2-3—ին 10 ֆիլմ եմ պատվիրել ու նայել…այն էլ ինչպիսի ֆիլմեր՝ էրոտիկ, օրը ցերեկով ու ամեն մի ֆիլմը նայել եմ երեք րոպե, ոչ ավել: Ու դա այն օրը, երբ Վլադիմիր […]

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության. նվիրված հայոց լեզվին

Համո Սահյան ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ Քեզանով է պայթել հունդը մեր գոյության, Քեզանով ենք դարձել տուն ու երկիր, Շառաչել ես դու հին հողում Արարատյան Մինչև հնչյունը քո դարձել է գիր։ Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի, Ոգու կանչն ես եղել մեր պայքարող… Կարող Էինք ապրել անգամ առանց հողի, Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։ Քեզանով են […]

՛՛Ատեք ինձ, համարեք ազգի դավաճան՛՛

”Կուզեք՝ ատեք ինձ, համարեք ազգի դավաճան, բայց իմ վերջին ուղևորությունից հետո մի բան հասկացա՝ Թուրքիայի իշխանությունները տեղի հայերին ավելի հարգանքով են վերաբերվում, քան մեր իշխանությունները` մեր… էս երկիրն Աստված ա պահում, թե չէ մենք վաղուց վարի տված կլինեինք”,-Facebook-յան իր էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: Այս գրառումից հետո նրան հակադարձել է Facebook-յան օգտատեր Վահե Գալստյանը: […]

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛. հարց ԱՄՆ դեսպանին

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի հռետորական հարցով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին պատասխանեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման անդամ Արտաշես Արաբաջյանը: ՛՛Իհարկե, ԱՄՆ-ն ու մնացած միջազգային կառույցները, որտեղ ի վերջո այս փողերը ինչ-որ կերպ հայտնվելու են, պիտի ողջունեն այս ամենը՛՛,-նկատեց նա: Ըստ ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամի՝ այս գումարներն ուղղվելու են ֆոնդեր, որոնցից ԱՄՆ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի