12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է մտածում Լիլուն /վիդեո/

”Տրված աշխատավարձն այնքան էլ շատ չի, որ մի հատ էլ պահումներ անեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լիլուն` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ու դրա դեմ կատարվող ակիցների մասին: Երգչուհին չի ցանկանում միջամտել քաղաքական գործիչների գործերին, սակայն վստահ է` լավ կլինի թեթևացնեն քաղաքացիների հոգսերը: Մանրամասները` տեսանյութում:

Ծանր տարի էր

Այսօր կառավարության նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց կառավարության անդամներին. ”Հարգելի գործընկերներ, 2013 թվականի մեր աշխատանքների վերաբերյալ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների շնորհիվ հրապարակային հաշվետվություն են տալիս հանրությանը: Ըստ այդ հաշվետվությունների՝ մենք տեսնում ենք, որ կատարվել է մեծածավալ աշխատանք, և բավական ծանր տարի էր 2013 թվականը: 2014 թվականը մենք սկսելու ենք մեր հանրությանը գերակա […]

Անկարգությունների արդյունքում շուրջ 30 ոստիկան է տուժել

Բանգկոկում այսօր հակակառավարակն ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարներին կարգի հրավիրել փորձող ոստիկաններից շատերը ստացել են հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ, գրում է  РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել են, որ մեկ ոստիկան սպանվել է կրակոցից, շուրջ 40 ցուցարար է տուժվել: Ցուցարարները պահանջում են լուծարել երկրի կառավարությունն ու նոր ընտրություններ անցկացնել:

Ինչու ընդդիմությունը միավորվեց

”Արդեն բանը բանից անցնում է, ամեն ինչ չափ ունի. ամեն ինչ, որ իշխանությունները կատարում են` հաշվի չնստելով որևէ մեկի հետ, բնականաբար բերում է նրան, որ արդեն ակնհայտ կոպիտ և պատմական առումով սխալներ են թույլ տալիս, և այդ սխալները շտկելու ցանկությունը արդեն խթան է, որպեսզի համախբվեն ուժերը և և չփորձեն նորից գտնել` ով է ավելի ընդդիմադիր, […]

Շարմազանովը` վարչապետի հրաժարականից /վիդեո/

”Բոլոր նորմալ ժողովրդավարական երկրներում կառավարության գնահատականը և վստահությունը տալիս են պառլամենտները, քաղաքական ուժերը` կառավարության ծրագիը և բյուջեն հաստատելու ժամանակ: Դրանք ԱԺ-ը մեծամասնության ձայներով ընդունել է, ուստի մեր օրակարգում վարչապետ Սարգսյանի փոփոխության ու կառավարության փոփոխության հարց դրված չէ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե կառավարությունը հրաժարական տալու է, […]

“Էտ միակ տեղնա, որ ես կարամ կայֆավատ ըլնեմ”.ազատամարտիկ կանանց Օսիպյանը արգելեց/վիդեո/

Ազատամարտիկներ Կարինե Առաքելյանը և Սուսաննա Մարգարյանը այսօր նախագահական նստավայրի մոտ որոշել էին “Մոմավառություն” իրականացնել` “մեռած հոգիների” համար: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտենալով կանանց տեղեկացրեց, որ նրանց երթը և մոմավառությունը արտոնված չէ.”Ձեր բերած մոմերը վառեք եկեղեցում, ես պատրաստ եմ Ձեզ հետ գալ, կտրամադրեմ իմ ծառայողական մեքենան”,-ասաց Վալերի Օսիպյանը: “Էթում եմ իմ կայֆով կայֆավատ ըլնելու, էտ միակ […]

Լյուդմիլան ձեռնպահ է քվեարկել. Սուքիաս Ավետիսյան

”Լյուդմիլան ձեռնպահ է եղել, եթե հետո իրենք փոխել են մտադրությունը, համենայն դեպս ես որևէ բան չունեմ ասելու, զավեշտ է, ես չեմ էլ ուզում դրա մասին երկար խոսել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով այսօր հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից պաշտոնանկ արվեց: Ավետիսյանը նշեց, որ ըստ կանոնակարգի` նրանք իրավունք չունեին նիստ հրավիրելու: ”Իրենք […]

2013-ը Ուկրաինայի համար ամենածանր տարիներից մեկն էր. Յանուկովիչ

Վիկտոր Յանուկովիչը Ռեգիոնների խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ 2013 թվականն անկախությունից ի վեր ամենածանր տարիներից մեկն էր Ուկրաինայի համար, գրում է interfax.ru-ն: Նա ասել է, որ սա փորձությունների տարի էր: “Այս տարի հայելու մեջ էին արտացոլվել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կուտակվել էին  վերջին տարիներին տարբեր ոլորտներում”,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ ուշ էր, ոչ շուտ /վիդեո/

Այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության ձեռքբերումներին:  Խոսվեց Մաքսային միությանը ՀՀ-ի անդամկցելու, ԵՄ-ի հետ հարաբերությունների, ԼՂՀ հիմնախդնրի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին: Ըստ ԱԺ փոխխոսնակի` նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը տեղին էր ու ժամանակին: ”Ոչ ուշ էր, ուշ էլ շուտ, դրա արդյունքում […]

Հանգիստ, տղերք

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, չհերքեց, որ Ամանորի կապակցությամբ իրեն շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ փետրվարին հրավիրել Մոսկվա հանդիպման: “Այո, ունեմ նախապես պայմանավորվածություն՝ աշխատանքային հանդիպում է լինելու”,-ասաց ՀՀ վարչապետը: “Սա նշանակում է, որ մինչեւ փետրվար դո՞ւք եք պաշտոնավարելու”,-հարցրինք: “Բնականաբար այս պահին այդպես է ստացվում”,-պատասխանեց Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, կապված 7 տոկոսանոց տնտեսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի