10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

”Արդյոք նախարարները հրաժարական կտան”

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքում թոշակների չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին: ”Եթե գործատուն չի իրականացնում պարտադիր վճարները, Կուտակային կենսաթոշակի չվճարելու խստությունը համարժեք է հարկերը չվճարելուն, այսինքն՝ կուտակայինը հարկի նման մի բան է դարձել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մակարյանը: Նրա խոսքով` արդեն իսկ աշխատանքից […]

Գուրգեն Մարգարյանի հիշատակին. հայ հաքերների հարձակումը

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում տեղեկացրել է, որ  Գուրգեն Մարգարյանի սպանության օրը Caucasus Cyber Army կողմից հարձակման են ենթարկվել մի շարք ադրբեջանական եւ հունգարական կայքեր: http://igep.az/  http://filmhiradokonline.hu/watch.php?id=3935 http://www.dunamentiforum.hu/ http://kilimmebel.az/ http://www.toyotasportautoklub.hu/ http://www.sle-pecs.hu/main.php?menu=sle http://www.hnm.hu/en/kiall/Exhibition.php?ID=121210 

Պուտինը 2 մլրդ դոլարով Յանուկովիչից գնել է խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու իրավունքը. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Կիեւում արյունալի իրադարձությունները տեղի են ունենում Կրեմլի հրահանգով, գրում է Грузия online-ը: Նա ասել է, որ 2 միլիարդ դոլարով Ռուսաստանի նախագահը Յանուկովիչից գնել է խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու իրավունքը: Սահակաշվիլին ասել է, որ Ուկրաինայում կա մի կառավարություն, որը կրակում է սեփական ժողովրդի վրա, Մոսկվայի թելադրանքով գործում է […]

Հայաստանը եւ Թուրքիան բախվել են Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում /վիդեո/

Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:  Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` ՛՛Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը՛՛ խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. ՛՛ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր […]

Պարտադիր կուտակայինն ու հեղաշրջման հավանականությունը /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի բացառում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ սկսված պայքարը կարող է վերաճել լուրջ, քաղաքացիական պայքարի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ամեն բան էլ հնարավոր է.”Չեմ բացառում, քան որ Հայաստանում սոցիալական այնպիսի վիճակ է, որ ցանկացած խնդիր կարող է դառնալ լուրջ հուզումների պատճառ”: Սակայն չբացառելով հեղաշրջման վարկածը Սուրենյանցը այնուամենայնիվ կասկածներ ունի.”Մեր […]

ՃՈ պետի էմոցիոնալ խորհուրդը

”Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն առաջին հայացքից զուտ թվային ցուցանիշ է: Սակայն, այդ դեպքերից յուրաքանչյուրը մի ընտանիքի ողբերգություն է, մանավանդ եթե ավարտվել է մահվան ելքով: Ամեն անգամ, երբ մենք` ՃՈ պատասխանատուներս, երթեւեկության կանոնները պահպանելու, սահմանված արագությունը չգերազանցելու կոչ ենք անում, մեր հոգու խորքում հավատում ենք, որ 10 վարորդից մեկը գոնե ականջալուր կլինի: Ցավոք, իրականությունն այլ բան է […]

Այսօր Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր` փետրվարի 19-ին, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Նրա ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները: Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: […]

ՌԴ նոր օրենքը կբարձրացնի աղքատության մակարդակը

 ”Նախորդ տարին ես որակել էի անորոշության տարի: Այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014թ.-իի առաջին կեսը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերջինս նշեց, որ տնտեսության համար նոր խնդիր է Ռուսաստանից սպասվելիք պոտենցիալ միգրանտների ներհոսքը: ”Եթե նուննիսկ 100 000-ը վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները և կբարձրացվի աղքատության մակարդակը: […]

Կրակոցների հարևանությամբ…/վիդեո/

Տավուշի մարզի ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի տնօրեն Սվետա Մանուչարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ձմռան ցուրտ ամիսներին մանկապարտեզը չի գործում ջեռուցման պատճառով: Երբ աշխատում են, մանկապարտեզի երեխաները ոչ մի օր չեն բացակայում.”Անգամ, երբ կրակոցներ են լինում՝ երեխաները գալիս են: Աշխատում ենք ու պայքարում: Գյուղի բոլոր երեխաներն են հաճախում մանկապարտեզ”,-նշեց մանկապարտեզի տնօրենը: Խոսեցինք նաեւ գյուղում […]

Կիեւում սպանվել է ՛՛Вести՛՛-ի լրագրողը /վիդեո/

Կիեւում երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել ուկրաինական Вести թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմին: Նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, գրում է Lenta.ru-ն։ Լրագրողը հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։  Սակայն նրա մահվան մասին լուրը խմբագրությունում չեն հաստատել: Հարկ է նշել, որ Կիեւում երեկ սկսված բախումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի