Շարմազանովի հորդորը քննչական կոմիտեին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/126314_1393508431.jpg)
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Միասնական քննչական կոմիտեի մասին նախագիծը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով հարցը զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ասաց, որ նախարարը միշտ ասում է, որ լավագույն քննիչները միայն մի քանի տարվա փորձ պետք է ունենան:
Շարմազաովը նշեց, որ հանդիպել է քննիչների հետ և մտավախություն ունի, որ 17 տարվա փորձառություն ունեցող քննիչները, որոնք չեն մտնում սոցիալական պաշտպանության շեմի ներքո, կգնան ու կաշխատեն ոստիկանության այլ բաժիններում: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին, որ որոշել են ԱԺ-ում առաջին ու երկրորդ ընթերցումով քննարկել հարցը, սակայն միաժամանակ հորդորեց առնվազն ուշադիր լինել այս խնդրին:
՛՛Սրանից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա այս մարմինը՛՛,-ասաց:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ այն քննիչները, որոնց հետ հանդիպել է ԱԺ փոխնախագահը, և այն գրությունը, որ նրանք ուղղել էին Շարմազանովին, վերջինս էլ իրեն է հասցեագրել ու ինքն ուսումնասիրել է այս խնդիրը:
՛՛Հանձնաժողվում քննարկվել է, հրավիրվել են նաև այն քննիչները, որոնք Ձեզ մոտ էին եղել ու մի շարք հարցեր են բարձրացրել, որից հետո Դավիթ Հարությունյանն ու ես իրենց հետ զրույց ենք ունեցել: Կա հանձնարարություն այդ խնդիրրները լուծելու, ուղղակի պետք է տեսնենք` անցումային դրույթներում ինչ ժամանակահատված ու կատեգորիա ենք ընտրում՛՛:
Նախարարը նկատեց, որ խոսքը 140 քննիչի մասին է, ապա համաձայնեց, որ Շարմազամովը ճիշտ է նկատել` լավագույն քննիչները առնվազն մոտ հինգ տարվա փորձ պետք է ունենան: