25 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛. պիտի ասեր Զուրաբյանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  ՛՛մարտի մեկի՛՛ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկի քննարկման ժամանակ խոստացավ խոսել պարզ ընդարձակ նախադասություններով, որպեսզի հասկանալի լինի տարրական կրթություն ունեցողներին անգամ, բայց երբեմն նաև օգտագործել շրջուն նախադասություններ:

՛՛Ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ անհատականացնելու համար, բայց ես անհատական չեմ: Ինձ մեղադրեցին՝ կնոջը, կնոջը, կնոջը, էս ինչ ասեց կնոջը… ես բառ չեմ եկել, դուք էլ՝ կնոջ հետ, որ խեթ-խեթ նայել եմ, որ դուք էլ դիտողություն անեք ինձ, դուք պատկերացնում եք՝ մարդը ինչքան բացասական լիցքերով պիտի տոգորված լինի, որ գրավոր նախօրոք՝ մի օր առաջ, անպայման գրի, որ անպատվի՛՛,-ասաց նա:

 Սահակյանի խոսքով՝ ընդդիմադիրներն իրենց ելույթներում հանձնաժողովի եզրակացության փաստաթուղթը ներկայացրին և ըստ նրանց ՛՛տրամաբանության՛՛ դուրս եկավ, որ հանցագործը իրենք են: Խմբակցության ղեկավարը նշեց, որ մի առիթով ասել է՝ չվարկաբեկեն երկրի առաջին նախագահին և հիմա էլ հորդորեց Լևոն Տեր-Պետրոսյանին գոնե մի քիչ նմանվեն:

՛՛Էդ պրովոկացիոն ելույթները՝ մայդանական ոճով… մի անգամ ոգևորվեցիք արաբական աշխարհի խառնաշփոթով, հիմա էլ ոգևորվել եք մայդանով, մեր մայդանը եղել է 88 թվին և ավելի հզոր, ազգային կռիվ ենք տվել ամենամեծ կայսրության դեմ, մենք ստեղծել ենք պետություն, այն ղեկավարում են պետություն ստեղծողները, առավել ևս՝ հակադրեք մեզ և ուկրաինացիներին: Ուկրաինացիները, փաստորեն, ամբողջապես վերացրին իրենց պետությունը, այսօր պետություն չի այն, չենք իմանում՝ ինչ է, որի համար շատ ցավում ենք, ամբողջ աշխարհը խառնվել է և փորձում է ֆինանսական օգնություն տալ, որ պետություն դառնա, իսկ մեր դառը վիճակում ոչ մեկը մեր ձեռքը չէր սեղմում, և մենք դարձանք պետություն՛՛,-հիշեցրեց նա:

Սահակյանը նշեց, որ ընդդիմադիրների հարցադրումները քաղաքական պրովոկացիաներ են, և հարց ուղղեց՝ ինչ իմացան, որ իրենք դեմ են լինելու և արդեն իսկ ելույթներում իրենց դեմերի պատասխանն էին տալիս: ՛՛Էդ ժողովուրդը, որ մտածում եք՝ մարտի մեկին պիտի հավաքվի, նաև մեր ժողովուրդն է, մի սեփականաշնորհեք, նույնիսկ կարող եք մեզ չսիրել, բայց մեր ժողովուրդն է, մենք ցավում ենք էդ ժողովրդի համար, մենք ավելի շատ ենք ուզում բացահայտումներ լինեն, բայց դուք բացահայտողներ չեք, ոչ էլ մենք՛՛:

 Սահակյանը հայտարարեց, որ  կարծում էր՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի ամբիոն բարձրանար ու ասեր՝ ՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛, ՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛: ՛՛Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա դուք մտածում եք, որ ԲՀԿ-ն, ում համարում եք այլընտրանքային քաղաքական ուժ, դուք դարձրել եք ընտրանքային, յանի դուք էլ իրանց ընտրյալներն եք ու կարող եք գալ ստեղ, ինչ ուզենաք խոսեք: Ինչից ասես խոսեցիք, բացի նախագծից, ո՞վ ասեց, որ տրամաբանորեն մենք քննարկելու որևէ բան չունենք, մենք շատ քննարկելու բաներ ունենք: Նույնիսկ զոհերին են մասնավորեցրել՝ մեր զոհերն են, դուք ո՞վ եք որ, հիմա մենք գալու ենք, քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի՛՛:

 Սահակյանը , դիմելով ընդդիմադիրներին, նշեց, որ նրանք հատուկ են անում՝ նորից գրգռելու ժողովրդին: Նրա խոսքով՝ մարտի մեկին հավաքվում են, որ մեկը մեկին ցավակցեն, հիշատակի խոսք ասեն, սակայն արդեն հայտարարել են, արդեն կայքերում գրում են՝ մարտի մեկի հավաքից հետո կասեն՝ էստեղ մայդան կլինի, թե չի լինի: ՛՛Էն մարդիկ, որոնք մտածում են, որ մայդան պիտի լինի Հայաստանում, թող էդ մայդանը իրենց հոր բոստաններում լինի, բայց մեզ հետ երբեք չկապեք: Մենք անթերի չենք, մեր թերությունները մենք ասում ենք: Աքլորը նույնիսկ որ կանչում ա, առավոտն ա կանչում, սրանք համ կեսօրին են կանչում, համ քնած տեղն են կանչում, ծուղրուղույով ուզում եք առաջ գնա՞ք: Էդ սրանցից ո՞ր մեկը ազգի, պետության համար բան չի արել, հլա ավելացնեմ՝ կարող եմ մեկ-մեկ թվարկել, տարբեր մարդիկ կային, որ էսօր հոխորտալով պրովոկացիա են անում, բուլավկով մայկա էին հագնում էդ թվերին, չեն էլ իմանում՝ որտեղից են եկել, հիմա ուր պիտի գնան, էնպես որ հանգիստ, պետք է տրամաբանորեն կկարողանանք բանակցել, մեկս մյուսին լսել, մեկս մյուսի մեջ թշնամի չտեսնենք՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ