18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եկել է ժամանակը՝ տարբերելու կեղծ եւ իրական ազատամարտիկներին /վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմն էին եկել ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի վետերան Վարդան Ավետիսյանը և մի խումբ ազատամարտիկներ:

Վարդան Ավետիսյանը հենց սկզբից ասաց՝ այսօր ՛՛պատռելու են կեղծ ազատամարտիկների դեմքերը՛՛:

“Ռազմադաշտային հրամանատարներ՛՛ իրենց հռչակած մարդկանց հետ մենք մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել: Նրանք ի սկզբանե սոցիալական հարցեր էին բարձրացնում, մենք փորձեցինք այդ հարցերին լուծումներ տալ: Պարզվեց այդ ազատամարտիկներն այլ խնդիրներ նաև ունեն, նրանց ավելի շատ դրդում էր քաղաքական պահանջները: Նրանք մեկ էլ բարձրացրեցին իշխնափոխության հարցը, ու ցավալին այն էր, որ հրամանատարների այդ խմբի մեջ սկսվեց տարաձայնություններ առաջանալ և նրանք սկսեցին մեկը մյուսին պիտակավորել”,-պատմեց Ավետիսյանը:

Արցախյան ազատամարտի վետերանը կարող է տալ մի մարդու անուն, որը փորձում է հայհոյախառն արտահայտությունների միջոցով հասնել ՛՛ինչ-որ բանի՛՛:

“Մասնավորապես Սուրեն Սարգսյանի ակտիվությունն այս խորհրդում: Մենք գիտենք, որ իրենց ետևում կան մութ ուժեր, հրահրողներ, որոնք օգտվելով այս մարդկանց ոչ քաղաքական հեռատեսությունից՝ դրդում են այս մարդկանց գործողությունների, որը պետք է բերի երկրի ապակայունացմանը:

Եվ պատահական չէ, որ մարտի մեկի դեպքերի հետ կապված ավելի ցինցիկ, գռեհիկ հայտարարությամբ են հանդես գալիս, մարդկանց փորձում են քարոզել: Մտնում են դպրոցներ բուժհաստատություններ՝ համոզելու, որ դուրս գան փողոցները, ըմբոստացման կոչեր են հնչեցնում՝ առանց մտածելու հետևանքների մասին:

Այդ առումով ես որոշեցի հայտարարություն տարածել և իրական դիմագիծ ունեցող դաշտային հրամանատարների հետ հանդիպել, և որ ժողովուրդը համոզվի, թե ովքեր են իրական ռազմադաշտային հրամանատարները”,-հավելեց Վարդան Ավետիսյանը: Ազատամարտի վետերանը հարցնում է՝ իսկ քանի ուսումնական հաստատություն են մտել ՛՛այդ իրենց ազատամարտիկ հռչակողները եւ արիության դասեր տվել՛՛:

Իսկ ինչպես տարբերել կեղծ եւ իրական ազատամարտիկներին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ