26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կրկին բողոք ՀՀԿ-ի գրասենյակի մոտ. իշխանությունն ականջալուր է /լրացված/

ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ են հավաքվել Հանրապետության 33 շենքի բնակիչները: Նրանք պահանջում են կացարանով ապահովել իրենց, քանի որ “Գրենդլ Հիլզը” ոչ մի պատասխան չի տալիս:

7 տարի առաջ Երեւանի Հանրապետության փողոցում (Ֆիրդուսի շուկայի տարածք) քանդել են բնակելի տները եւ բնակիչներին խոստացել նույն տեղում շենքեր կառուցել ու իրենց բնակարաններ հատկացնել, սակայն մինչ օրս այդ խոստումը չի կատարվել: “Գլենդել Հիլզը”  չի վճարում նաեւ բնակիչների բնակվարձերը, որոնք նրանք ստիպված են վճարել ապրելով վարձով բնակարաններում:

Նրանց հանդիպեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն վերջինիս պատասխանը չգոհացրեց բնակիչներին: Նրանք քաղաքապետին տեղեկացրել են, որ շենքի շինարարությունը մի քանի օր է դադարեցվել է, իսկ քաղաքապետը պատասխանել է, որ գուցե չափագրումներ են:

Բնակիչները  սպասում են որեւէ այլ պատասխանատուի:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովն պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ նաեւ բնակիչների բողոքին: Նա մասնավորապես նշեց, որ խնդիրը կառավարության կամ որեւէ պաշտոնյայի ապաշնորհ աշխատանքի շնորհիվ չի առաջացել:

“Ինչքանով ես տեղյակ եմ բնակիչներից` իրավիճակն այդպես է: Մենք ականջալուր ենք մեր ժողովրդի խնդիրներին”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ