15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամվել Ալեքսանյանն ընտրվեց /վիդեո/

Այսօր ԵԿՄ 10-րդ համագումարին մասնակցում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե նա էլ է ԵԿՄ անդամ, թե հրավիրյալների թվում է: ՛՛Այո, ես էլ եմ անդամ՛՛,-ասաց նա: “Որտեղ եք կռվել”,- հետաքրքվեցինք, չպատասխանեց:  Նշենք, որ այսօր Ալեքսանյանն ընտրվեց ԵԿՄ վարչության անդամ: Դիտեք նաև տեսանյութը:

Ինչ կտա Մաքսային միությանն անդամակցությունը. պարզաբանում է նախագահը

Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Հայաստանը տնտեսական աճի ավելի մեծ վստահություն ունի, տնտեսությունն ապագա տարիների ընթացքում լուրջ հաջողություններ է ունենալու: Այսօր ԵԿՄ համագումարում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: ՛՛Ինչքան էլ ասենք, որ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությունը անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար՝ ինչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի […]

Հայկոյի եւ Անահիտի սիրո օրը /վիդեո/

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ամուսնուն՝ երգիչ Հայկոյին նվեր մատուցել է, սակայն նախընտրում է փակագծերը չբացել: Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ ամուսինն իրեն սիրելի օծանելիքն է նվիրել: Իսկ թե ինչպես են նշում Սուրբ Սարգիսը, և այլ մանրամասներ երգչուհու հետ զրույցից, տեսանյութում:

Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ. գեներալը՝ նախագահին

ԵԿՄ համագումարի ավարտին ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներկա գտնվելու, բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար: Ապա գեներալը հուշանվեր հանձնեց նախագահին, այն ատրճանակի տեսքով գրիչ էր, ու ասաց. ՛՛Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ, զենքը՝ գրչի վերածած՛՛: ՛՛Առանց զենքի չկա փրկություն՛՛,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը:

Մենք հո ախմախ չենք …

ԵԿՄ համագումարին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հարցրեց նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչպես է վերաբերում Պարտադիր կուտակային կենսաթշոակայաին բարեփոխումների մասին եղած քննարկումներին: Նախագահը նախ շեշտեց, որ աշխարհում չի եղել մի պետություն, որը կենսաթոշակային բարեփոխումների համակարգին անցնի հանդարտ, առանց դժգոհության: Ըստ նրա՝ պատճառները շատ պարզ են: ՛՛Այդ բարեփոխումների արդյունքը երևալու է տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց […]

Դատարանը տուգանել է ծնողներին, ովքեր թույլատրել էին իրենց 13-ամյա դստերը սեքսով զբաղվել /16+/

Բավարիայում 13-ամյա աղջնակը, նախքան իր 16-ամյա ընկերոջ հետ սեքսով զբաղվելը, որոշել է թույլտվություն ստանալ ծնողներից: Դատարանում արդեն ծնողներն ասել են, որ իրենք փորձել են համոզել իրենց դստերը չանել նման բան, սակայն դա նրանց չի հաջողվել, աղջիկն անդրդվելի է մնացել: Դրանից հետո իրենք թւոյլ են տվել երեխային սեռական հարաբերություններ ունենալ իր սիրելիի հետ: Սակայն մինչ սեռական […]

Կաթնամթերքի դեֆիցիտի եւ գնաճի մասին

Լրատվամիջոցներում այս օրերին քննարկվում է, որ պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ և գնաճ։ Մեզ նույնպես վերջին շրջանում հաճախակի դիմում են այս հարցով, ինչի կապակցությամբ հարկ համարեցինք հանդես գալ պարզաբանմամբ։ Նախ նշենք, որ նման խոսակցություններն իրենք նպաստում են դեֆիցիտի ձևավորմանը՝ սպասումներ ձևավորելով։ Այսինքն՝ սպառողները, հիմք ընդունելով նման լուրերը, միաժամանակ մեծացնում են սպառումը՝ իրենց ապահովագրելով […]

Այդ ժամանակ մեծ սիրով կհեռանա քաղաքականությունից /վիդեո/

ԲՀԿ համագումարից հետո լրագրողները պատասխանատուներից հետաքրքրվեցին` արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե իշխանություն: Վարդան Օսկանյանն ասաց, որ առջնորդ Ծառուկյանի ելույթում ամեն ինչ ասված է: Իսկ ԲՀԿ-ն ”այլընտրանք” է, քանի որ բարձրացնում են այլընտանքային խնդիրներ եւ պահանջում են դրանց լուծումը:  Ներկայացնում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթը. Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր […]

ԲՀԿ-ում գոհ են Օսկանյանից /վիդեո/

ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Օսկանյանը մասնավորապես ասաց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտվել են կուսակցության առաջնորդի կողմից: ” Այն, ինչ պարոն Ծառուկյանը ասել է մեր հարաբերությունների մասին հատկապես  Ռուսաստանի հետ, դա կուսակցության դիրքորոշումն է։ Դժվար լինի մեկը, ով այլ կերպ մտածի: Հայաստանը ՌԴ-ի […]

Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԿՄ համագումարի նախագահ ու վարչոթյան կազմ ընտրելուց հետw նախ շնորհավորեց վարչության բոլոր անդամներին` նորից այդ մեծ պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ, ապա պատասխանեց ներկաների հարցերին: Երիտասարդ աղջիկներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը: Սերժ Սարգսյանի խոսքով` տեւական ժամանակ է` կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում նախորդ տարվա արդյունքները, ու բոլորն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի